Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հաջիևը պատասխանել է Բորելին՝ Ադրբեջանը պատրաստ է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը

Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումներ անցկացնել Բրյուսելում՝ Ադրբեջանի, Եվրամիության և Հայաստանի մասնակցությամբ։

«X» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը աջակցում է  բրյուսելյան եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ Եվրոպական միության, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման ձևաչափով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ Այս համատեքստում Ադրբեջանը հանդիսանում է բազմաթիվ խաղաղ նախաձեռնությունների, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնողը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իբր  նաև աջակցում է  երկկողմ ուղիղ երկխոսությանը և բանակցություններին, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Նշենք, որ Հաջիևի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ, Գրանադայում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ  Բորելը հույս է հատնել, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում։

Կարդացեք նաև՝ Բորելը Գրանադայում հույս է հայտնել, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում