Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ընդունելության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի խնդիրները լուծելն է երկխոսության միջոցով․ գրում է ԻՌՆԱ-ն։
Նախագահը Ալիևի հատուկ օգնականի հետ հանդիպման ժամանակ նշել է նաև, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար կամուրջ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի շահերին։
Քաղաքական հարցերով փոխնախագահն ասել է, որ Ռաիսին երկու հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»: