ԱԺ քառօրյան սկսվելուն պես իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները սկսել են միմյանց մեղադրել Արցախի կապիտուլյացիայի մեջ։
Իշխանականները «Դաշնակցությանը» մեղադրում են «Արցախում իշխանություն զավթելու», ընդդիմությունը իշխանություններին՝ Արցախից ձեռքերը լվալու, պատերազմի ժամանակ մենակ թողնելու մեջ։
Օրհասական այս ժամանակներում ԱԺ-ում ոչինչ չի փոխվել, նույն զազրելի իրականությունն է։
Իշխանությունը Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներն ու Արցախի անվտանգության երաշխիքը լինելու հանձնառությունը տապալել է, Արցախը լիովին հանձնել Ադրբեջանին ու վերահաս վտանգի առաջ կանգնեցրել նաև Հայաստանը, իսկ ընդդիմությունը տապալել է իշխանափոխության ծրագիրը, եթե, իհարկե, այն երբևէ գոյություն է ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում.