ՀՀ ԱԺ հերթական քառօրյան է մեկնարկել։
Օրակարգում ընդգրկված է 17 հարց, որից 8-ը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Օրակարգում է մասնավորապես, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: