Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհարմար, բայց անխուսափելի դաշնակիցը

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցուկցվանգային իրավիճակ է հայ-ռուսական հարաբերություններում, փոխադարձ ու խաչաձեւ քննադատություններ միմյանց դեմ, մեղադրանք եւ ամբաստանություն: «Ռուսը ինչո՞ւ չօգնեց մեզ» հարցադրումը տիրապետող է մեր հանրային մտածողության մակարդակում: «Դո՛ւք ձեզ չուզեցիք օգնել» խոսույթը՝ ռուսական ճամբարում: Պաշտոնական Երեւանը, մանկական անբուժելի հիվանդությամբ տառապող անձի գլխավորությամբ, 44-օրյա պատերազմի օրերից սկսած՝ առիթը բաց չի թողնում քլնգելու, նույնիսկ ծաղրելու Մոսկվային, մինչ վերեջինս բնավ չի թաքցնում իր արհամարհանքը Երեւանի հասցեին: Նույնիսկ եղավ մի պահ,- միջազգային հարաբերություններում չլսված ու չտեսնված,- երբ Նիկոլ Փաշինյանն սկսեց «ականջիդ օղ արա» խրատախոսությամբ դիմել արտգործնախարար Լավրովի… քարտուղարուհուն:

Ստեփանակերտի անկման այս օրերին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը հասել է գագաթնակետին, ավելի ճիշտ՝ հարաբերությունների փաստացի խզման, երբ Փաշինյանը չի կարողանում հեռախոսով խոսել Պուտինի հետ ու փոխարենը երկար նամակ է գրում դաշնակից համարվող երկրի ղեկավարին: Չի կարողանում խոսել նաեւ բարեկամ հարեւան Իրանի ղեկավարության հետ, որը նրա քաղաքականությունը համարում է «երկդիմի», անվստահելի, եւ «Զանգեզուրի միջանցքի» հարցով դիմում է ոչ թե Երեւանին, այլ…

Ֆրանսիային… Անվստահություն կա նույնինքն արտերկրում ծառայող մեր դիվանագետների մոտ, առայժմ հյուպատոսական մակարդակում, ուր զարմացած են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իրենց անմիջական շեֆի եւ երկրի վարչապետի գրեթե համաժամանակյա ասիմետրիկ հայտարարություններից. մինչ արտգործնախարարը աշխարհի մեծերից միջամտություն է պահանջում Արցախը աղետալի վիճակից փրկելու համար, վարչապետը բարբաջում է «առայժմ» այնտեղ տիրող «անվտանգության» մասին: Այլ երկրներում նման հակասությունը կավարտվեր արտգործնախարարի անհապաղ հրաժարումով եւ իշխող կազմակերպության ներսում բուռն տուրուդմբոցով, մինչդեռ Հայաստանում «Քաղպայմանագիր» կուսակցությունը, որն արդեն նման է թաղման թափորի, որին, սակայն, թվում, թե գնում է հարսանիքի, ոչ մի ձայն ու ծպտուն, փոխարենը՝ ամենասուր քննադատություններ եւ դավաճանության մեղադրանքներ Մոսկվայի հասցեին:

Հետաքրքրական է, որ այդ մեղադրանքներին օրերս միացավ կամ ձայնակցեցին նաեւ ընդդիմությունը եւ ցարդ չեզոք մտավորականության նույնիսկ այնպիսի ներկայացուցիչներ, որոնք կյանքի փորձով ու պատմական ինստիտուցիոնալ փորձառությամբ գիտեն, ճանաչում են ռուսին եւ Ռուսաստանը: Մանավանդ գիտեն նախկին՝ սովետահայ ղեկավարության անցած դժվարին ուղին, խուսանավելու, «ռսի դրբի տակ չընկնելու», ժամանակների հարափոփոխ լինելը հաշվարկելու իմաստությունը:

Այսօր Ռուսաստանն իր կացնային քաղաքականության, «փափուկ ուժի» կիրառումից խորշելու ավանդույթով խրվել է Արեւմուտքի հետ «մաշեցումի» արյունալի պայքարի մեջ, եւ նրանից ակնկալելի են կտրուկ, անսպասելի շարժումներ: Այդ շարժումներից, մեզ համար ամենաչարաբաստիկը, ռուս-թուրքական սիրաբանությունն է, որը, ինչպես գրեթե ճիշտ 100 տարի առաջ, մեզ համար աղետալի է, ներկայի եւ ապագայի հաշվին, մինչեւ որ պահը հասունանա սիրահար զույգի խզման, որը նույնպես անխուսափելի է, դարձյալ ըստ պատմության դասերի:

Ոչ միայն հասկանալի, այլեւ ընդունելի է մեր ժողովրդի, քաղաքական  շրջանակների, նույնիսկ պետական որոշ ներկայացուցիչների, բնականաբար եւ առաջին հերթին՝ արցախահայության դառնությունը ռուսներից. նկատի ունեմ Ռուսաստանի ղեկավարությանը եւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներին: Արցախի զիջումը թուրքերին, երբ այնտեղ կա եռյակ համաձայնությամբ գործող ռուսական զորամաս, որը օժտված է խաղաղապահ առաքելութան իրավունքներով, արցախահայության կոտորվելու, ձերբակալվելու, փախստական դառնալու փաստը ուրիշ կեցվածք չէին կարող թելադրել մեզ: Սակայն անհասկանալին գործող իշխանության անխոհեմ ու գրգռիչ քայլերն են Մոսկվայի նկատմամբ: Շարքը շատ երկար է այս սյունակում դրանք պարփակելու համար: Իրարահաջորդ սխալներ՝ որոնցից յուրաքանչյուրը ռուսական ղեկավարությանը տվել ու տալիս է մեզ հետ «ինչպես ինքդ ասացիր» լեզվով խոսելու պատրվակ, որպես չքմեղանք իր գործած ու դեռ գործելիք մեղքերի: Որպես պատժամիջոց այն իշխանության, որին 2018-ի առաջինը ի՛նքն էր բերել իշխանության եւ 2021-ին ի՛նքն էլ նպաստել էր նրա վերընտրման, իսկ այժմ թուքումուր տալով հանդերձ պահում է իբրեւ  անփոխարինելի գործիք, մինչեւ…

Այսուհանդերձ, Ռուսաստանը մնում է Հայաստանի անհարմար, բայց անփոխարինելի եւ անխուսափելի դաշնակիցը: Ոչ ոք թող պատրանքներ չունենա: Մեր դառը պատմությունից գիտենք, որ Եվրոպան պաշտպանության հարցում մեզ չի օգնելու, իսկ Ամերիկան կարող է օգնել միայն… մուտքի վիզաներով, այսինքն հայաթափության շա՜տ նուրբ արվեստով, ինչպես՝ Միջին Արեւելքը քրիստոնյաներից դատարկելու գործում:

Այս պահին դժբախտաբար չունենք այլընտրանք Ռուսաստանին: Միակ այլընտրանքը մեր վերապրելու, գոյատեւելու, իմաստությամբ պայքարելու եւ գործելու ազգային մեր բնազդն է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի ստատուտն ու շավղից սայթաքած մեր կյանքը

Հաջորդ գրառումը

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղափոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
Հաջորդ գրառումը

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղափոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական