Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Corona-Warn-APP  կեղծ հավելվածն ի հայտ է եկել նաեւ Հայաստանում”

12/06/2020
- 12 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Երբ ապրիլ ամսին Ռոբերտ Կոխ ինստիտուտի ղեկավար Լոթար Վիիլերը Covid 19-ի թեմայով հերթական ասուլիսում հաղորդեց, թե Գերմանիան հանձնառու է դառնում համավարակի տարածման դեմ կանխարգելող գերժամանակակից միջոց ստեղծելուՙ բջջային հեռախոսների կամ խելախոսների (smartphone) մեջ APP-ի ներբեռման միջոցով վարակվածերի հետ շփման շրջանակը պարզելու նպատակով, եւ այդ հավելվածն ի հայտ կգա ապրիլի կեսերին, լրագրողների շարքերից ավելի քիչ հարց ու անհանգստություն հնչեց, քան դրանից հետո: Ամեն անգամ ասուլիսին, երբ խոսք էր լինում, թե փրկարար միջոցը ե՞րբ է վերջապես կիրառություն գտնելու Գերմանիայում, Վիիլերն ասում էր, թե տեխնիկայի հարց չէ, ոչ էլ գերմանացի ՏՏ ոլորտի մասնագերտներն են թերանում, հարցն ավելի շուտ Գերմանիայում մարդու անձնական, անհատական տվյալների պաշտպանության հանդեպ բարձր գիտակցությանն է առնչվում, հավելյալՙ դրա համապատասխանեցումը եւրոպական օրենքներին, եւ որքան էլ մեծ է ԳԴՀ կառավարության ցանկությունը, այդՙ արդեն պատրաստի APP-ը դեռ պիտի կատարելագործվի: ՏՏ ոլորտի մասնագետ Լինուս Նոյմանն (Linus Neumann) էլ ARD-ի §Օրվա համայնապատկեր¦ լրատվականին փոխանցել էր, թե §դա ահռելի մի նախագիծ է, որ մարդկությունը դեռ չի տեսել¦:

Օրեր շարունակ բացատրում էին, թե նախազգուշացնող այդ հավելվածը (APP-ը) հրաշալի օգնական էր լինելու առողջապահության ոլորտի այն աշխատակիցների համար, որ տանջվում են վարակակիրների շփման շրջանակը բացահայտելու դժվարությունից. հավելվածը պիտի օգնի արագ եւ ճշգրիտ գտնել նրանց, բացի դրանիցՙ հավելվածը զգուշացնում է անհատին, թե ինքը վարակակրի կողքին է: Հիմա դաշնային կառավարությունը հաղորդում է, թե մի քանի օրից հավելվածը պատրաստ կլինի ներբեռնման համար, հուշում, թե արդյունավետ կաշխատի, եթե մեծ թվով մարդիկ ներբեռնեն այն իրենց խելախոսներում:  Հավելվածի ստեղծման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք հաստատություններ, բայց առաջնայինը երկուսն ենՙ Deutsche Telekom-ը, Software Konzern SAP-ը:

Տեղի սղության պատճառով մանրամասն չենք նկարագրի, թե ինչ են խոստանում գերմանական հավելվածի հեղինակները, բայց նշենք հիմնարար կետըՙ APP-ը չի նշելու տեղորոշումը, չի պահանջելու, հետեւաբար չի ամրագրելու, պահպանելու անհատին վերաբերող տվյալներ, իսկ միմյանց հանդիպած կամ շփման մեջ եղած անձանց (կոնտակտավորների) անանուն տվյալները  խելախոսների մեջ պահպանվելու են ոչ թե կենտրոնացված, այլ ապակենտրոն եղանակով: Կենտրոնացված եղանակով պահպանվելու է միայն անանուն ցանկը: Այսպես են վստահեցնում այդ նախագծի հեղինակներն ու իրագործողները: Իսկ դաշնային կառավարությունն էլ երաշխավորում է, թե §անհատի պաշտպանությանն ուղղված ԵՄ բարձր չափորոշիչները¦ պահպանվում է, ստեղծվածը ԵՄ անհատական տվյալների պաշտպանության հիմնարար օրենքի ոգուն եւ տառին համապատասխան է եւ էլեկտրոնային հաղորդակցության տիրույթում պահպանում է անձնականի անձեռնմխելիությունը: Կարո՞ղ է APP-ը ծառայեցվել այլ նպատակներիՙ ի չարս գործածվել: Գերմանացի փորձագետները հավաստիացնում են, որ դա այնքան էլ հեշտ չէ: Խոցելիության առումով էլ հիշատակում են, թե Ավստրիայում գործարկվող APP-ի չարաշահումն առավել  հնարավոր է: Քանի դեռ այս հավելվածը շրջանառության մեջ չի դրվել, եւ սրա մասին քաղաքական գործիչերի եւ APP-ը ստեղծողների գնահատականին չի գումարվել հանրության լայն շերտերի արձագանքը, վերապահ մնանք հավելյալ §գովաբանությունից¦, մանավանդ երբ  Բունդեսթագի Ազատ դեմոկրատներից Մանուել Հյոֆերլինն APP-ի առիթով արդեն շտապել է ձեւակերպել, թե հնարավոր է միաժամանակ վերահսկել §առողջության պահպանումն ու անձնական տվյալների պաշտպանությունը¦:

Ի պատասխան լրագրողների բազմիցս հնչեցրած հարցին, թե ինչո՞ւ Գերմանիան չի օգտվում մյուս երկրներիՙ Չինաստանի, Թայվանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի նմանատիպ հավելվածներից, գերմանացի պաշտոնյաներն ապրիլից ի վեր կրկնվող հարցին պատասխանում էին, թե այդ երկրներում տվյալների պաշտպանության հարցը Գերմանիայի բնակչի նման չեն կարեւորումՙ անհատի տվյալները, ինչպես նաեւ նրա գտնվելու վայրը վերահսկում են, Հարավային Կորեայում, Հնդկաստանում նույնիսկ հարեւաններին է տեղեկություն տրամադրվել վարակակրի մասին: Գերմանացիները դժգոհ էին Ֆրանսիայում, Ավստրիայում կիրառություն գտած հավելվածներից:

Գանք Հայաստանին: Գերմանացիների մի նեղ շրջանակում, երբ ծանուցեցի, թե Հայաստանն արդեն ստեղծել է նմանատիպ մի հավելված, ինձ անմիջապես հարց ուղղեցինՙ §ինչպե՞ս: Անձնական տվյալների պահպանության գերակայությա՞մբ¦: Որքան էլ Գերմանիայում գիտեն, որ ԽՍՀՄ-ի Սիլիկոնյան հովիտը Հայաստանն է եղել, այդուհանդերձ կասկածում են, որ ԱԺ-ում հնարավոր էր ներկայացնել մի նախագիծ, որ ստեղծվել էր լույսի արագությամբՙառանց նեղ մասնագիտական քննարկման, առանց հանրության լիարժեք իրազեկման: Ինչեւէ, սպասենք, որ մեր հոդվածն առիթ կտա մասնագետներին վերանդրադառնալու հայաստանյան APP-ին, հանրային բանավեճի տիրույթում ներկայացնելուՙ օգնե՞ց կամ ինչպե՞ս օգնեց այն համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես հապճեպ, բարձրագոչ փաթեթավորվեց ԱԺ-ում:

Մինչ ակնկալելի պարզաբանումը, ներկայացնենք մեր մտահոգության բուն շարժառիթը: Հունիսի 11- ին գերմանական մեծ դիտողականություն ունեցող n-tv հաղորդում է հետեւյալըՙ խելախոսներում տեղադրվող հավելվածների միջոցով տարբեր երկրներ փորձում են համավարակի դեմ պայքար մղել: Անվտանգության հարցերով զբաղվող փորձագետները, մասնավորապես կալիֆորնիական Anomali ընկերությունից ահազանգում են, թե կեղծարարներն ու զեղծարարները Corona- Warn-APP նախազգուշական անվան տակ պատրանք են ստեղծում, թե դա փրկարար հավելվածն է, եւ երբ մեկ անգամ հաջողվում է ներբեռնել տալ, հասնում են նպատակինՙ տիրանում են անձնական տվյալներին: Կեղծ հավելվածներն ամենայն հավանականությամբ չեն տարածվել պաշտոնական խողովակովՙ օրինակ Google Play Store-ի միջոցով, այլ ուրիշ հավելվածների կամ ինտերնետային էջերի միջոցով: Կեղծարարներն օգտագործում են վիրուսիՙ §ծանոթ եւ վախի մթնոլորտ ստեղծող¦ անունը: Ինչպես իրազեկում է գերմանական n-tvՙ հենվելով Anomali ընկերության հաղորդման վրա, կորոնավարակի մասին զգուշացնող կեղծ հավելվածներն ի հայտ են եկել Հայաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Կոլումբիայում, Ինդոնեզիայում, Իրանում, Իտալիայում, Կիրգիզիայում, Ռուսաստանում, Սինգապուրում, մի մասի պարագայում դրանք ստեղծված են եղել կառավարության ներկայացրած հավելվածին հար եւ նմանՙ պատճենման օրինակով:

Հուսանք պատասխանը չի ուշանա:

Նախորդ գրառումը

Ազդեցութիւն- Հակազդեցութիւն

Հաջորդ գրառումը

“Հայ ժողովրդի հանդեպ մեր բարեհաճ վերաբերմունքն ու լավատեսությունը պահպանվում է”

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

"Հայ ժողովրդի հանդեպ մեր բարեհաճ վերաբերմունքն ու լավատեսությունը պահպանվում է"

Լրահոս

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

29/06/2026

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե,...

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026

«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական ​​համաժողովի  100-ամյակին...

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026

Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական