Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների  հետ հերթական հանդիպումն է տեղի ունեցել Իվանյանում (Խոջալու)։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցում է Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը։

Արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչների և Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը տեղեկություն չեն հաղորդում հանդիպման արդյունքի մասին։