Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-ի ղեկավարության հեղինակած տեքստում երկպառակության և հասարակության մեջ անջրպետների խորացմանը նպաստող ձևակերպումներ էին. Ռուբեն Մելքոնյան

25/09/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ գիտխորհրդի փակ նիստն ավարտվել է։ Արցախի և ներհասարակական զարգացումների հարցով օնլայն քվեարկությամբ ընդունված ԵՊՀ որոշումն, ըստ էության, չեղարկվել է, որովհետև կոնսենսուս չի եղել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Գիտխորհրդի նիստը վարում էր ԵՊՀ ռեկտորը, բայց ես չգիտեմ՝ ինչու էր այն փակ։ Նիստի ընթացքում եղել են 3-4 ելույթներ, որոնցից մեկը՝ իմը։ Այն տեսակետն է բարձրաձայնվել, որ այս իրավիճակում ԵՊՀ-ի կողմից նման տեքստը ճիշտ չէ ո՛չ իրավական ձևակերպումների, ո՛չ քաղաքական բովանդակության առումով։ Խոսքը փոխադարձ թշնամանքի, անկայությունության և պառակտման  մթնոլորտ թույլ չտալու մասին է։

Ես առաջարկել եմ, որպեսզի այդ տեքստը հանվի շրջանառությունից։ Տեքստում այնպիսի ձևակերպումներ էին, որոնք ոչ թե նպաստում էին երկպառակության, հասարակության մեջ անջրպետների վերացմանը, այլ ընդհակառակը։

Խոսվում էր պրոցեսի մասին, բայց չէին նշվում որոշակի թիրախներ։ Բացի այդ ՝ կային ձևակերպումներ, որոնք ակադեմիական տեսանկյունից խոցելի էին»,- պատմեց մեր զրուցակիցը՝ չցանկանալով մեջբերումներ կատարել կոնսենսուսի չարժանացած հայտարարության տեքստից։

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում են հայտնել ԵՊՀ գիտխորհրդի նիստին ներկա դասախոսները, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց՝ երբ առաջարկվել է հանել բուհի ղեկավարության կողմից կազմված վիճահարույց հայտարարությունը, դեմ չեն եղել նույնիսկ  նրանք, որոնք օնլայն քվեարկության ժամանակ կողմ են քվեարկել։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը միաժամանակ տեղեկացրեց, որ փակ նիստի ընթացքում քննարկում չի եղել բուհի ուսանողության՝ վերջին օրերին ծավալված բողոքի գործողություններին և դասադուլներին մասնակցել-չմասնակցելու արգելքի շուրջ։

«Ավելի շատ որոշվեց, որ ԵՊՀ-ն փորձի իր ներուժը կենտրոնացնել ստեղծված իրավիճակում արցախցի փախստականներին տարաբնույթ հարցերում օգնելու վրա»,- նշեց մեր զրուցակիցը։
Վերջում Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ չգիտի՝ ԵՊՀ մյուս ֆակուլտետներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանո՞ւմ է, թե ոչ, սակայն Արևելագիտության ֆակուլտետում որոշ ուսանողներ դասի են, մյուսները՝ ոչ։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը հայտնի է ընդգծված իշխանամետ դիրքորոշմամբ, այսօր խորհրդի նիստ է հրավիրել, որը լրատվամիջոցների կողմից չի լուսաբանվել։

Այդ ընթացքում ԵՊՀ շենքի ներսում են եղել դասախոս Ցոլակ Ակոպյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը, որը կանգնել է նիստերի դահլիճի դռան մոտ և կոչ արել համալսարանականներին Արցախի հանձնման հանցակիցը չլինել, չհամաձայնել այն որոշումների հետ, որոնք ընդունելու համար էլ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր խորհրդի նիստ է գումարել։

Ավելի ուշ Ցոլակ Ակոպյանը և Դավիթ Սարգսյանը բերման են ենթարկվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախահայության գաղթը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական