Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է։
Առաջինն տեսանյութերն ու տեղեկությունը տարածել է ադրբեջանական կողմը։
Ինչպես նշում է ria.ru-ն, արցախյան պատվիրակությանն ուղեկցում է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
– դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
– լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: