Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական արձագանքներ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային

20/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային Իրանում առաջինն արձագանքել է ԱԳՆ խոսնակ Նասեր  Քանանին, և իր մտահոգությունը հայտնելով տարածաշրջանում տեղի ունեցող բախումների կապակցությամբ՝ հորդորել պահպանել հրադադարի ռեժիմն ու խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Նա չի զլացել  հիշեցրել  Արցախի ադրբեջանական պատկանելության վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ հավատացած լինելով, որ Արցախի բնակչությանը վերաբերող  իրավունքի ու անվտանգային հարցերն   անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով։  Ըստ իրանական աղբյուրների՝ Քանանին  կրկին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման խնդրում տարածաշրջանային երկրների դերակատարության մասին՝ հայտնելով Թեհրանում 3+3 ձևաչափով նիստ գումարելու Իրանի պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից ընդամնեը մեկ շաբաթ առաջ Իրանի  ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր պատերազմ չհրահրելու ադրբեջանական կողմի հավաստիացումների մասին և  վկայաբերելով ադրբեջանցի իր գործընկերների խոսքերն՝ ասել, որ սահմանային տեղաշարժերն ընդամենը ձմռան ամիսների համար նախատեսված սովորական միջոցառումներ են։ Իսկ Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին էլ հնարավոր  պատերազմի վտանգի մասին բարձրացված աղմուկը համեմատել էր  «մի բաժակ ջրի մեջ փոթորկի» հետ։ 

Իրանական մամուլը նաև անդրադարձել է Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նյույորքյան հանդիպմանը, որի ժամանակ  Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաև  հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ ԻԻՀ ԱԳ նախարարը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով հանդերձ, տեսակետ է հայտնել, որ բոլոր տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանաապրհով և բանակցությունների միջոցով։  

Իրանական  iswnews.com տեղեկատվական-վերլուծական կայքը, որն իր ունկնդիրներին է ներկայանում մեր տարածաշրջանին վերաբերող անաչառ տեղեկատվություն տրամադրելու հավակնությամբ, մերժելով «մի բաժակ ջրի մեջ փոթորկի» թեզը, հրապարակել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիվ գործողությունների մանրամասները և Ղարաբաղում  պատերազմի վերսկսման հիմքերը, արցախյան երկրորդ պատերազմից հետո կնքված հրադադարը համարել է թերի ու կիսակատար, որի պատճառով էլ նոր պատերազմը դարձել էր անխուսափելի։    

Իսկ վերջին երեք տարիների ընթացքում, ըստ նույն կայքի,  Հայաստանն զբաղված էր սխալ որոշումներ կայացնելով ու ներքին խռովությունների կառավարմամբ։ Մյուս կողմից, հավելում է iswnews.com-ը,  Բաքուն իր ռազմաքաղաքական կարողություններն ի մի բերելով և համակարգված ծրագրերով՝ պատրաստվում էր նոր պատերազմի։  

Ըստ կայքի՝ ուկրաինական պատերազմով և հայաստանյան ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝  արցախահայությունը զրկված է քայլեր ձեռնարկելու հնարավորությունից։ Վերոգրյալ փաստարկների հաշվառմամբ՝ իրանական կայքը եզրակացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո, պաշտոնական Բաքուն օրակարգ է մտցնլու «Զանգեզուրի» միջանցքի և Հայաստանի հարավային շրջանների օկուպացիայի   հարցը։

Իրան-Հայաստան միջպետական սահմանի նկատմամբ Բաքվի հավակնությունների մասին է գրել նաև իրանական «Շարղ» օրաթերթը։  Ադրբեջանի նախագահի վերջերս արտասանած խոսքերն  ագրեսիվ ելույթ անվանելով՝  պարբերականը մեջբերել է «Հայաստանն Ադրբեջանի տարածք» ճանաչելու և Արցախի հարցը լուծելուց հետո «Արևմտյան Հայաստանի» խնդրին անդրադառնալու  մասին Ալիևի բարբաջանքները։ 

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտոնական Երևանը ԼՂ-ը ճանաչեց Ադրբեջանի կազմում, և դա արմատապես ազդեց ԼՂ կարգավորման ճակատագրի վրա. ՌԴ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները հետապնդում ու կրակում են նաև թաքնված հայ երեխաների վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները հետապնդում ու կրակում են նաև թաքնված հայ երեխաների վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական