Արցախի տարբեր հատվածների ուղղությամբ Ադրբեջանը կիրառում է հրետանի՝ փորձելով հարվածել բնակավայրերի մոտակա հայկական դիրքերին։
Ստեփանակերտում օդային տագնապ է միացվել բնակչության անվտանգության ապահովման համար, բայց իմ տեղեկություններով դեռևս մայրաքաղաքին որևէ կոնկրետ հարված չի եղել. հայտնում է Նաիրի Հոխիկյանը։
«Մարտակերտի շրջանում թշնամին թիրախավորել է Հոռաթաղ գյուղը, որը Կաշենի հանքի մոտակայքում է։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հակաահաբեկչական գործողություն է անում։ Իրականում Ադրբեջանի իշխանությունը փորձում է հրետանու մի քանի անգամ կրակելով լռեցնել սեփական հանրությանը, որը դժգոհում է Արցախի գրավյալ տարածքներում ականների վրա և վթարների հետևանքով մեծ թվով ադրբեջանցի զինվորների մահանալու համար։
Առաջիկա ժամերին, կարծում եմ, հրետակոծությունը կավարտվի։ Արցախի ՊԲ-ն պահում է առաջնագիծը և տալիս համարժեք պատասխան»,- հայտնում է նա։