Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ականի վրա 6 ադրբեջանցի է պայթել. Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է ահաբեկչության մեջ

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր կեղծիք ու մեղադրանքներ են տարածում՝ իբր հայկական կողմն ահաբեկչություն է իրականացրել Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների նկատմամբ։

Հղում անելով Ադրբեջանի  ՆԳՆ-ի, Պետական ​​անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազության մամուլի ծառայության համատեղ հայտարարությանը՝ գրում  են.

«Սեպտեմբերի 19-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներ, շարժվում էր դեպի ահաբեկչության վայր. Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշի ճանապարհի 58-րդ  կիլոմետրի վրա պայթյուն է իրականացվել։ Թաղավերդ գյուղի նորակառույց թունելում հայկական դիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի վրա պայթել են Ադրբեջանի պետական ​​ավտոճանապարհային գործակալության 6 աշխատակիցները»։