Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դեմոկրատների» վախը դեմոկրատիայից եւ…

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը շփոթության, նույնիսկ իրարանցման մատնեց արտաքին այն ուժերին, որոնք այսպես կամ այնպես, անմիջականորեն թե այլապես առնչված են հայ-ադրբեջանական հակամարտությանը, ավելի կոնկրետ՝ արցախահայության կացությանը եւ հետագա ճակատագրին: Այդ ընտրությունը, առանց չափազանցության, խառնեց շատերի խաղաթղթերը ու երեւակեց ոմանց՝ մինչ այդ քողարկված կեցվածքներն ու մոտեցումները, չասելու համար՝ շահերը:

Ապշեցուցիչ է իսկապես: Փոքրիկ, շատ փոքրիկ մնացած մի երկիր, պաշարված թշնամի գերազանց ուժերով, մի փոքրիկ հավաքականություն, ընդամենը 120 հազար՝ սովահարության եւ անստուգության մատնված ժողովուրդ, իր սահմանադրությանը հավատարիմ՝ իր խորհրդարանի պատգամավորների քվեարկությամբ ընտրում է իր ղեկավարին՝ նախագահին, եւ փոխանակ ծափահարության արժանանում դրսի խժալուր աղմուկին ու պարսավանքին, ընդամենը մեկ բացառությամբ՝ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ պետության: Այնպիսի աղմուկ ու պարսավանք, որին ներկա դարում հանդիպել ենք միայն զինվորական հեղաշրջումների պարագայում, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած: Նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք կարող էին լուռ մնալ եւ կամ ի գիտություն ընդունել կատարվածը, անկոչ հյուրի նման պարտք համարեցին հայտարարել, թե իրենք չեն շնորհավորելու Արցախի նախագահի ընտրությունը:

Նմանների շարքում էր նաեւ, գոնե ինձ համար անսպասելի  Եվրոմիության ղեկավարությունը, որը սովոր է բոլորին ու բոլորիս ժրողովրդավարության դասեր տալ ու սովորեցնել, թե ինչ գույն ու համ ունի դեմոկրատիան, ինչպես է պետք երկրներն ու ժողովուրդները ղեկավարվեն, ինչ է նշանակում մարդու իրավունք, ժողովուրդների ինքնորոշման եւ ինքնաղեկավարման սկզբունք, եւայլն, եւայլն:

Ակնհայտորեն՝ ցուցադրական այդ բոլոր կեցվածքները ուղղված էին ոչ այնքան մեզ, որքան՝ ի ցույց եւ ի լուր Իլհամ Ալիեւի բռնատիրական ռեժիմին, որն այսօր սիրելին է դարձել Արեւմուտքի հակառուսական բլոկի, որը, իբր ծածուկ, ռուսական գազ է ստանում Ադրբեջանի «փաթեթավորմամբ» եւ ուկրաինական հացահատիկ՝ թուրք-ռուսական միջնորդությամբ, սակայն չի հանդուրժում, որ այդ եւ նման բիզնեսների արանքում ճզմվող մի փոքրիկ երկիր ու ժողովուրդ օգտվի ինքնավարության իր իրավունքից ու դուրս գա հակառակորդների ցեղասպանական աքցանից:

Այդ հակառակորդների մեջ է նաեւ Հայաստանը, ոչ ժողովուրդը անշուշտ, այլ՝ բոլոր լծակները ձեռքին պահող եւ ինքն էլ այլոց ձեռքին լծակ դարձած իշխանավորը՝ վարչապետի զգեստով: Դեռ մի քանի օր առաջ, սեպտեմբերի 11-ին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ափսոսանք հայտնելով ԱՀ այժմ արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, նա պիղատոսաբար արդարացնում էր նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին իր չշնորհավորելը, իբր խղճալով, որ նա շատ ծանր պատասխանատվություն է վերցրել իր վրա: Անտեսելով փաստը, որ նորընտիր նախագահը երեկվա խոխեն չէ եւ անշուշտ իրենից լավ գիտի տիրող դժնի կացությունը ու, հետեւաբար, հենց նրա՛ն է պետք շնորհավորել եւ հաջողություն ու կորով մաղթել հաղթահարելու դաժան մարտահրավերները, նաեւ աջակցություն խոստանալ, ՀՀ գլխավոր իշխանավորը փոխարենը խրատ է տալիս թե՛ նորընտիր նախագահին, թե՛ մնացած արցախցիներին, թե՛ մեզ՝ բոլորիս: «Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու» խրատ: Կարծես այդ ճգնաժամը, այսինքն շրջափակումը, ստեղծվել է հենց այնպես, հավեսի կամ, ասենք, արցախահայության դիմացկունությունը փորձելու, օրինակ՝ Գինեսի գրքում սովին ամենաերկարը դիմանալու ռեկորդ սահմանելու համար:

Մինչդեռ բոլորից լավ ի՛նքը գիտի, որ հումանիտար ճգնաժամը քաղաքական, գերքաղաքական դրդապատճառներ ունի, եւ հենց ի՛նքն է քանիցս բարձրաձայնել ցեղասպանության վտանգի մասին: Իսկ ցեղասպանությունները, որպես կանոն, ապաքաղաքական չեն լինում, երբեք:

Արցախի ղեկավարությանը խրատ տալու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լավ կաներ, եթե, իբրեւ «ժողովրդավարության բաստիոնի» գերագույն գլխավոր հրամանատար հայտներ մեր ժողովրդին, թե նույն՝ սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում իրե՛ն ի՛նչ խրատ է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի նախագահը պարզապես թազիր (թուրքերեն՝ հանդիմանություն) է տվել Փաշինյանին՝ նրանից բացատրություն պահանջելով Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ահա՛ թե ինչու Փաշինյանը «խղճահարությամբ» է բացատրում իր լռությունը նորընտիր նախագահին շնորհավորելու հարցում, նաեւ՝ քաղաքական կոնյուկտուրայի պարտադրանքով, որտեղ բոլոր արտաքին ուժերը, ներառյալ Ռուսաստանի նախագահը, Արցախը Ադրբեջանին հանձնելու իրենց դավադիր գործողությունները չքմեղացնում են «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ» նախադասությամբ: Նույնը կրկնում են բոլոր երկրները՝ «դեմոկրատ», ավտորիտար թե բռնապետական: Բոլորին դուր է եկել այդ բանաձեւը, որտեղ մեր կարծիքով կա ընդամենը մեկ սխալ բառ՝ «Հայաստան»:

Հայաստանը չի՛ ճանաչել նման բան եւ չի՛ ճանաչի երբեք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անօգտակար շատախոսություն

Հաջորդ գրառումը

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, վիրավորվել է մեկ զինծառայող․ ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի պետական գաղտնիքներին ամբողջությամբ տիրապետում է

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտեմ` ինչից է ներվայնանում, ուստի ուզում եմ փաստերով հիշեցնել Փաշինյանին, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել. Արմեն Աշոտյան

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը. Սուրենյանց

23/09/2025
Հաջորդ գրառումը

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, վիրավորվել է մեկ զինծառայող․ ՌԴ ՊՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով...

ԿարդալDetails

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025

Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը. Սուքոյան

23/09/2025

Դիտավորյալ գործեր են կարում, որ գնանք ասենք՝ ձեր կողքին ենք, փակեք այս գործերը. մենք այդպիսի մարդ չենք. Ղուկասյան

23/09/2025

Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խոսքը՝ արտաքին սպառնալիքի աղբյուր. Սուրեն Սուրենյանց

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական