5-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի դասագրքի էլեկտրոնային տարբերակն ենք բացում, որը տեղադրված է համացանցում։
Հեղինակներ՝ Սմբատ Գոգյան, Նարինե Ռավոևա
Խմբագիրներ՝ Սմբատ Գոգյան, Լիանա Չոբանյան, Նարինե Ռավոևա
ԱԺ-ում լրագրողները դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ընթերցելով դասագրքի առաջաբանի առաջին պարբերությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Դասագրքի հերոսների մասին
Դասագրքում ձեզ ուղեկցելու է Մաթեմյանների ընտանիքը։ Ընտանիքի
ծնողներն են Ադին և Բուդին։ Նրանք ունեն 3 երեխա՝ 10-րդ դասարանցի Գուդին,
5-րդ դասարանցի Դուբին և 4-ամյա Եգին։
Ժաննա Անդրեասյանը լսել է ու հարցրել. «Ի՞նչն է ձեզ մտահոգում. այն, որ 5-րդ դասարանցի երեխային կարելի է մաթեմատիկա բացատրել ինչ-որ ընտանքի օրինակո՞վ։ Արտառոց բան չեմ տեսնում, որ մեր երեխաները ինչ-որ անունով կոչեն ընտանիքի անդամներին և իրենց միջոցով սովորեն առարկան»։
