Մենք մնում ենք, եղել ենք, և ես վստահ եմ, որ կշարունակենք լինել շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության միջոցով. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններով, հանգամանքները փոխվեցին։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը՝ 1991 թվականի սահմաններով, նույնպես Երևանի որոշումն էր. նշել է նա։
«Հնարավո՞ր է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից» հարցին Պեսկովը պատասխանել է՝ ՌԴ պաշտոնական դիմումներ այս հարցի վերաբերյալ չեն եղել, մենք չենք ստացել։