Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Իրանի ԱԳՆ խոսնակ

Տարածաշրջանում այլ դերակատարների ներկայությունը ոչ միայն օգտակար չէ, այլեւ խաթարում է նրա կայունությունը.  մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների անվտանգությունը պետք է ապահովեն նույն երկրները։

«Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային երկրները միշտ հետապնդում են իրենց շահերը, և նրանց ներկայությունը երբեք օգտակար չի եղել: Այնտեղ, որտեղ ամերիկյան ուժերը ներկա են եղել, նրանք ոչ միայն անվտանգություն չեն ապահովել, այլև ստեղծել են անկայունություն և անապահովություն»,- ասաց Քանանին:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է վեճերի լուծման համար դիվանագիտական ​​խորհրդակցությունների կարևորությունը։

Ադրբեջանական զլմները, մեջբերելով Քանանիի՝ երրորդ երկրի՝ տարածաշրջանում Իրանի համար մերժելի դերկատարման մասին խոսքը, մատնանշել են սեպտեմբերի 11-20-ը Հայաստանի տարածքում անցկացվելիք Հայաստանի և Միացյալ Նահանգների EAGLE PARTNER 2023 համատեղ զորավարժությունները։

Նասեր Քանանին, նաև պատասխանելով մեկ այլ հարցի, նշել է, որ Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և միշտ դեմ է եղել միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։

Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության կողմից երկու կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար.  ասել է նա՝ հավելելով, որ Իրանը չի աջակցում այդ սկզբունքների դեմ որևէ գործողության։