Պակիստանի Սինդ գավառում կդատապարտվեն՝ տուգանք կամ ազատազրկում, բոլոր այն քաղաքացիները, որ դեմ կլինեն երեխաներին պոլիոմելիտի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստելուն։ Այս մասին գրում է «The Guardian»-ը՝ հղում անելով Պակիստանի՝ մերձկառավարական աղբյուրներին։
«Սահմանազանց» ծնողների նկատմամբ նախնական պատիժը 162 դոլար կլինի։ Նման եղանակով կառավարությունը ցանկանում է փոքրիկներին ազատել պոլիոմելիտից, դիֆտերիայից եւ այլ հիվանդություններից, որ գլուխ են բարձրացնում՝ պատվաստում չստանալու հետեւանքով։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Պակիստանն ու Աֆղանստանն աշխարհի միակ երկրներն են, որտեղ պոլիոմելիտը չի նահանջում։
Ս․Վ․