Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ավերածությունները նկարահանելու պատճառով՝ լրագրողին 20 տարով դատել են

Մյանմայի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրողին, որ «համարձակվել» է լուսանկարել ու հրապարակել պտտղահողմի հետեւանքով առաջացած ավերածությունները։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը՝ մանրամասներով, որ «Մոկա» անունով փոթորիկը լուսանկարել է Սայ Զավ Թխաիկա անունով լրագրողը։

Ֆոտոլրագրողը մեղադրվում է «հակակառավարական եւ իրականությանը չհամապատասխանող լրատվություն տարածելու» մեջ։ Ըստ պարբերականի՝ լրագրողը «Myanmar Now» լրատվականի թղթակից է։

Նշենք, որ Մյանմայում փոթորիկի հետեւանքով մոտ 150 մարդ է մահացել։

Ս․Վ․