Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի օր Իսրայելում

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ըստ «Հայաստանի օր Իսրայելում» ֆեյսբուքյան էջի՝ օգոստոսի 29-ին Իսրայելի Պետահ-Տիկվա քաղաքի Հիմնադիրների հրապարակում առաջին անգամ տեղի է ունեցել երեկո՝ ամբողջությամբ նվիրված հայ մշակույթին եւ ժառանգությանը: Միջոցառումը կյանքի է կոչվել քաղաքապետարանի եւ հայ համայնքի միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Միջոցառմանը, ի թիվս այլոց, մասնակցել են քաղաքապետ Ռամի Գրինբերգը, Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Հակոբյանը եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները: Ներկա են եղել մոտ 1000 հյուրեր (նաեւ հայեր Յաֆայից, Հայֆայից եւ Երուսաղեմից), շատերն առաջին անգամ են ծանոթացել Հայաստանին: Թեեւ միջոցառումը տոնական էր, սակայն երեկոյի կազմակերպիչները չեն անտեսել արցախահայության պաշարումը, տեղադրվել է այդ հարցին նվիրված վահանակ՝ մանրամասն բացատրությամբ եւ նշաններով, իսկ բեմում Հայաստանի դրոշի հետ մեկտեղ կախված է եղել նաեւ Արցախի դրոշը: Երուսաղեմահայ Միհրան Տեր-Մաթոսյանն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկական նոր զտումների փորձին. հարցը լուսաբանել է նաեւ խոսնակ Մարինա Կոզլիները (ծնունդով երեւանցի): Ելույթներով հանդես են եկել երգիչ եւ դերասան Աշոտ Գասպարյանը, դուդուկահար Իլյա Մազիան, իսրայելական բալետի առաջատար մենակատար Լյուդվիգ Իսպիրյանը, Էմիլ Խաչատրյանի եռյակը, ջազ երաժիշտ Արման Ասլանյանը, դաշնակահար Գեւորգ Բադալյանը, երգչուհիներ Լաուրա Վարդանյանը, Սոսե Ալեքսա Գրիգորյանը, Աբիգայլ Էֆերգանը, որը կատարել է հայերեն երգ: Գեղարվեստական մասից զատ, հրապարակի տարբեր անկյուններում ներկայացվել են հայկական խեցեգործությունը, տարազները, գրականությունը:

Ադրբեջանին զինող Իսրայելում նման միջոցառումների անցկացումը, անշուշտ, շատ հուսադրիչ չէ, սակայն նաև պետք չէ անտեսել…

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Թեքեյան մշակութային միության Դոկտոր Նուբար Բերբերյան հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխություն

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԿՐԻՑ

Համանման Հոդվածներ

Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԿՐԻՑ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական