Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը, անվտանգության երաշխավորի իր գործառույթներն իրականացնելու համար Ռուսաստանը շարունակում է… բծախնդիր և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի անհանգստությունների մասին հարցին, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից զորքերի տեղակայմանը վերաբերող Հայաստանի հայտարարություններին։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակում փոխգործունակության բարձրացումն է։