Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով. Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։
Ադրբեջանական տիրույթում հակահայկական քարոզչությունն ու ատելության մթնոլորտն ավելի է ահագնացել։
«Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- նշեց վարչապետ։