Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դանիել Իոաննիսյանը կկանգնի դատարանի առաջ. ՔՊ-ն նրան դատի է տվել

07/09/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգոստոսի 17-ին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը եւ, որպես փոխհատուցում, ՔՊ-ին վճարել 1 մլն դրամ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ՀԿ-ի կայքում հրապարակված մի հոդված՝ «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երեւանի ընտրությունների համար» վերագրով, որում Իոաննիսյանի ՀԿ-ն հրապարակել է իր տեղեկությունները, ըստ որոնց՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ եւ իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երեւանում հաշվառված քաղաքացիներին հորդորել՝ ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ այդ գործընթացի կուրացիան էլ ստանձնել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Դանիել Իոաննիսյանի աշխատակիցը զանգահարել է Սպիտակ համայնքի վարչական ղեկավարներին եւ նրանց խաբել, թե զանգահարում է Գեւորգ Պապոյանի օգնականը, ապա նրանց հետ քննարկել է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում նրանց գործողությունները, իսկ Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն: Այդ խոսակցությունների արդյունքում Դանիել Իոաննիսյանի ղեկավարած ՀԿ-ն հոդված է հրապարակել` գալով հետեւյալ եզրահանգման․

«Համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով: Ձայնագրություններից նաեւ պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա, էլի, ցուցակը»»:
Ի դեպ, այս տրյուկը Դանիել Իոաննիսյանը բանեցրել էր նաեւ 2017 թվականին` զանգահարելով դպրոցների տնօրեններին եւ ներկայանալով ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ ու տնօրենների հետ խոսակցությունները ձայնագրելով: Այդ միջադեպից հետո Իոաննիսյանը հայտնի դարձավ:

«Քաղաքացիական պայմանագիրը» դատարան ներկայացրած իր հայցում պահանջել է հերքել հոդվածը՝ հետեւյալ տեքստով․ «Հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երեւանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:

Հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել, այն մակագրվել է դատավոր Դանիել Մխեյանին, որի որոշմամբ՝ որպես հայցի ապահովման միջոց հայցապահանջի գնի չափով՝  1 մլն դրամ, արգելանք է դրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաշիվների վրա։

Նշենք, որ Դանիել Իոաննիսյանն ու իր ՀԿ-ն մշտապես հանդես են գալիս ընդդեմ մամուլի ու լրագրողների, նրանց դեմ հայտարարություններ տարածում, ընդդեմ մամուլի տարբեր օրենսդրական նախաձեռնությունների մասնակից են, երբեմն էլ ակնհայտ պաշտպանում են իշխանություններիազատ խոսքը սահմանափակելու վարքագիծը։ Այս դրվագում, թերեւս, Իոաննիսյանն ու իր ՀԿ-ն հայտնվել են այն նույն վիճակում, որում իրենք էին հայկական մամուլին դնում լրագրողների հրապարակումների դեմ հրապարակումներ անելով, նրանց տեղեկատվությունը վարկաբեկելով ու սուտ հռչակելով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անօդաչուների հարձակումը Մոսկվայի վրա կանխվել է

Հաջորդ գրառումը

Թիվ 11 մանկապարտեզի ավինյանական տնօրենը հարձակվել է դիտորդի վրա

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Թիվ 11 մանկապարտեզի ավինյանական տնօրենը հարձակվել է դիտորդի վրա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական