Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Անօդաչուների հարձակումը Մոսկվայի վրա կանխվել է

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կանխելու մասին։

«Այս գիշեր Ռամենսկի քաղաքային թաղամասում հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը: Բեկորների ընկնելու վայրում, նախնական տվյալներով, ավերածություններ կամ զոհեր չեն եղել», -X-ի իր ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: