Բելգիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ. հայտնում է Euractiv պորտալը։
«Այնպես չէ, որ մենք չենք ուզում… Այս ինքնաթիռներն արդեն այնքան են թռել, որ դրանց դիզայնը մաշվել է»,- ասել է աղբյուրը։
Բելգիան արդեն Ուկրաինա է ուղարկել ավտոմատ զենքեր, Lynx զրահամեքենաներ և ավելի քան 200 Volvo բեռնատարներ, ինչպես նաև զինամթերք, վառելիք և բժշկական սարքավորումներ։
Բացի ռազմական օգնությունից, Բելգիան հունիսին հաստատել է Ուկրաինային աջակցության իր վերջին փաթեթը՝ անցյալ տարի Բրյուսելի կողմից հատկացված 61,5 միլիոն եվրոյին ավելացնելով ևս 24 միլիոն։