Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սնուփ Դոգն «Ինստագրամում» սեր է խոստովանել հայությանը

Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին. ինստագրամյան էջում գրել է հիփհոփեր Սնուփ Դոգը, որի 6 միլիոն դոլար արժողությամբ համերգին Հայաստանի իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 23-ին։

Այնուհետև Դոգը սեր է խոստովանել հայությանը։

«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին»։

Հետո խաղաղություն է մաղթել. «Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին»։