Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը․ Ռուսաստանում դժգոհ են Փաշինյանից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ռուսաստանի մասին, անընդունելի են. հայտնել է իր դժգոհությունը Մոսկվան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններից իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից։  Հայաստանի իշխանությունը սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է դնում․ ասել է աղբյուրը։

Մասնավորապես, Հայաստանի վարչապետը հայտարարեց տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հնարավորության մասին։ «Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը՝ որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Հայաստանը նույնպես չպետք է դառնա Արևմուտքի գործիքը»,- նշել է դիվանագիտական ​​աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։

Նրա խոսքով՝ այն թեզը, թե «ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև», կեղծ է։ «Առճակատման արմատը նախկին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի հարցն է, մինչդեռ Երևանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում ադրբեջանական տարածքի մի մասը»,- ասել է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը։

Միաժամանակ նա նշել է, որ 2020 փվականի պատերազմին  եթե  չլիներ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների հետևանքներն էլ ավելի ողբալի կլինեին:

Նա նկատի է ունեցել այն,  որ պատերազմի մեկնարկից արդեն երեք շաբաթ անց ՌԴ նախագահը կոչ արեց Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարին, որը կկանխի  հետագա կորուստները։