Սեպտեմբերի 4-ին, չվացուցակի համաձայն` կայացել է Երեւան-Կապան-Երեւան ինքնաթիռի թռիչքը։ Նախատեսված ժամին ինքնաթիռը վայրէջք է կատարել «Սյունիք» օդանավակայանում և մեկնել «Զվարթնոց» օդանավակայան։
Օդանավակայանի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։
Ինչպես հայտնի է, թշնամին թիրախավորել է Սյունքիի օդանավակայանը և պարբերական կրակոցներով փորձում է խոչընդոտել չվերթերը։
Ըստ shamshyan.com-ի՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: 3 կրակոցից 2-ը դիպել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:
