Ամերիկացի ռեփեր 50 Cent-ի նյարդերը տեղի են տվել ելույթի ժամանակ։ Լոսանջելեսյան համերգի ժամանակ երաժիշտները մի քանի անգամ փոխել են երգչի միկրոֆոնը։ Հերթական անգամ, երբ համերգի կազմակերպիչները մոտեցել են ռեփերին՝ փոխելու նրա՝ ձայնի հետ խնդիր ունեցող բարձրախոսը, նա նյարդայնացել ու միկրոֆոնը դահլիճի ուղղությամբ է նետել։
«TMZ» լրատվական հարթակի փոխանցմամբ՝ հարվածի «կրողը» «Power 106» ռադիոալիքի հաղորդավարուհի Բրինա Մոնգեյսն է եղել։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ռադիոհաղորդավարուհու ճակատը պատռվել է։ Աղջկան հոսպիտալացրել են։ «Հարվածի պահին ռեփերն ուղիղ ինձ էր նայում»,- իրավապահներին բողոք ներկայացնելով՝ ասել է Մոնգեյսը։
Չի բացառվում, որ միջադեպի մասով երգչի նկատմամբ իրավական գործընթաց սկսվի։
Ս․Վ․