Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդքանից հետո Սուրեն Պապիկյանը համարձակվում էր զանգել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ անում. Թաթոյան

01/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի զինուժի կողմից իրականացվող քայլերին։

«2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1949)»,- գրել է նա։

«Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ամբողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք:

Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին և հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության ենթակա են»,- ընդգծել է նա:

«Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները: Այնքան ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1971):

Ինչու՞ էր դա անում` պաշտոնի, իշխանության համար, որ դժգոհություն չլինի իր ու իշխանության նկատմամբ, որ պաշտոնին վնաս չլինի: Այդքանից հետո էլ համարձակվում էր զանգել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ անում:

Բա հիմա բան չկա՞ ասելու: Բա ես այս ճանապարհի մասին էի խոսում, բա տեսեք` ՊՆ-ի այսօրվա հրապարակած տեսանյութն է` ինչ արագ են տեղաշարժվում ադրբեջանական զորքերը, ինչ լավ ճանապարհ է, իսկ եթե ժամանակին սրա դեմ քայլեր արվեին, այլ ոչ թե հանուն պաշտոնի ու իշխանության թաքցվեին, հիմա այն էլ Հայաստանի տարածքի մեջ այսպես սանձարձակ իրենց պահելու հնարավորություն չէին ունենա:

Բա այսօր այդ նույն վայրերում մեր զոհված ու վիրավորում ստացած զինծառայող տղերքի կյանքի ու առողջության, երկրի անվտանգության վիճակի համար, ադրբեջանական ռազմական հանցագործներից բացի, պատասխանատվությունը ո՞վ է կրելու:
Ասելու բան չկա՞»,- գրել է Թաթոյանը:

Նախորդ գրառումը

Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների քայլերն ու նախաձեռնությունները շարունակում են մնալ  անհամարժեք

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ հոգևորականների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ հոգևորականների

Լրահոս

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական