Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

02/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. Ծ.

Նոյեմբերի 8-ին եւ 9-ին Լոնդոնում տեղի է ունենալու Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) միջազգային համաժողովը: Այդ առթիվ ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյն միրոր-սփեքթեյթր» (ԱՄՍ) շաբաթաթերթի հարցազրույցը ԹՄՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ դոկտ. Հրաչ Գույումճյանի հետ:


– Դոկտ. Գույումճյան, խնդրում ենք հակիրճ բնութագրել համաժողովի նախադրյալները:

– ԹՄՄ-ն հիմնադրվեց 1947-ին, պատերազմական դժվար տարիներից անմիջապես հետո, մի խումբ հայ մտավորականների եւ գործարարների ջանքերով: Անցյալ տարի մենք նշեցինք Միության կազմավորման 65-ամյակը: 1947-ից ի վեր ոչ մի անգամ հնարավոր չէր եղել տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ի մի բերել եւ քննարկել Միության հետագա գործունեությունը ներկայի հարափոփոխ աշխարհում: Լոնդոնը ընտրվեց որպես հարմարագույն վայր այդ հանդիպման համար:

– Խնդրում ենք անդրադառնալ նաեւ ԹՄՄ-ի պատմությանը:

– Ամեն ինչ սկսվեց Բեյրութում ազգային հոգսերով մտահոգ մի խումբ անձնավորությունների անխոնջ ջանքերով: Նրանց մեծամասնությունը այսօր, դժբախտաբար, մեզ հետ չէ: Հրաչ Սեդրակյան, Գերսամ Ահարոնյան, Բարունակ Թովմասյան, Համբարձում Բերբերյան, Հակոբ Դավիթյան, Հայկաշեն Ուզունյան եւ ուրիշներ, որոնք 1947-ին կազմեցին Միության հիմնադիր հանձնախումբը: Հետագայում Միությունը իր մասնաճյուղերը բացեց նաեւ սփյուռքի այլ երկրներում, որոնցում այժմ ճանաչված եւ մեծապես գնահատված հասարակական կազմակերպություն է: Ընդարձակման գործընթացը սկսեց Մերձավոր Արեւելքից, հետո տարածվեց դեպի Մ. Նահանգներ, Կանադա, ապա եվրոպական երկրներ եւ Հայաստան: Այսօր 12 երկրներում դրանք գործում են, եւ նրանց ներկայացուցիչները ներկա են գտնվելու այս համաժողովին:

ԹՄՄ-ն անկուսակցական, մշակութային կազմակերպություն է, որ կամուրջ է սփյուռքահայ տարբեր համայնքների ու նաեւ հայրենիքի միջեւ: Հիմնադիրների ազատական, ժողովրդավարական սկզբունքները այսօր էլ գործուն են:

– Լոնդոնը ընտրված է հավաքի անցկացման վայր: Ի՞նչ կարող եք ասել ԹՄՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի մասին:

– Լոնդոնում ԹՄՄ-ն հիմնադրվեց 1975-ին շնորհիվ Հայկաշեն Ուզունյանի, Կարո Արեւյանի, Դավիթ Մսըրլյանի, Անդրեաս Ծուլիկյանի, Կարպիս Եսայանի, Կարո Գրիգորյանի, Վարդան Ուզունյանի եւ ուրիշների նվիրատվական ջանքերի: Շատերը մեզ հետ չեն այլեւս: Բայց ուրիշներՙ Վարդան Ուզունյանի նման, դեռեւս շարունակում են նշանակալի դերակատարություն ունենալ հատկապես Թեքեյան Տրաստում, որը հիմնադրվեց 1979-ին:

– Կարո՞ղ եք մի երկու խոսքով ներկայացնել Թեքեյան Տրաստը:

– Սկզբնական շրջանում Թեքեյան Տրաստը հիմնադրվեց ԹՄՄ-ի լոնդոնյան մասնաճյուղի կողմիցՙ պրն Կարո Գրիգորյանի առատաձեռն նվիրատվությամբ, որպես այդ մասնաճյուղի կենտրոնատեղի, բայց Հայաստանի անկախությունից հետո ղեկավարությունը որոշեց այնտեղ ձեռք բերել մի նոր գլխավոր վարչական շենք: Այդպիսով Երեւանի նախկին կիսավարտ «Կռունկ» ռեստորանի շենքը հիմնական վերանորոգումից հետո դարձավ այսօրվա շքեղ «Թեքեյան կենտրոնը»:

– Ի՞նչ է ակնկալվում համաժողովից:

– Դժվար է սպասելիքները կանխորոշել: Մարդ պետք է համեստ լինի իր ակնկալիքները թվարկելիս: Այդուհանդերձ, տարբեր մասնաճյուղերից ներկայացուցիչների ժամանումը եւ քննարկումների նստելը ինքնին հատկանշական երեւույթ է: Գաղտնիք չէ, որ կուտակված հարցեր կան, եւ այս համաժողովը եզակի հնարավորություն է լինելու ոչ միայն լուծում գտնելու այդ հարցերին, այլեւ միասնական ջանքերով մշակելու նոր ծրագրեր, որոնք հարիր կլինեն 21-դ դարին: Հաշվի են առնվելու սփյուռքում եւ հայրենիքում առկա նոր հնարավորությունները:

– Ի՞նչ կարող եք ասել անձամբ Ձեր դերակատարման մասին:

– Արդեն նշեցի, որ համաժողովը վաղուց սպասված իրադարձություն էր: Կանադայում, Մ. Նահանգներում եւ Մերձավոր Արեւելքում շրջանային հավաքներ տեղի ունեցել էին, բայց հարմար ժամանակ չէր գտնվել բոլոր մասնաճյուղերի միասնական հավաքի համար, ինչը կարեւոր էրՙ հաշվի առնելով մեր առաջ ծառացած նոր մարտահրավերները: Իմ ներգրավվածությանը մեծապես նպաստեց այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ Բեյրութ այցելությունների ընթացքում հետաքրքրվում էի եւ ուսումնասիրում ԹՄՄ-ի կենտրոնական արխիվները: Վաղամեռիկ հորս դերակատարություններն էլ ինչպես ԹՄՄ-ում, այնպես էլ քույր կազմակերպություններում մեծապես ազդել են ինձ վրա: Այսօրվա ղեկավարներից շատերը հորս ուսանողներն են եղել: Առանց կառուցվածքային ներքին շերտերի խոր իմացության եւ ներկայի ղեկավարների հետ սերտ հարաբերությունների երեւի թե հնարավոր չէր լինի կազմակերպել նման ծավալի մի միջոցառում: Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքելով կոչինՙ սատար կանգնեցին իմ համեստ նախաձեռնությանը: Իրականում Լոնդոնի մասնաճյուղն է, որ արժանի է գովասանքի: Եվ նրան աջակցողները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՊՈՆԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔՐՈՆԻՄԵՏ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԱՅԱՆ ԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՐՈՆԻՄԵՏ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԱՅԱՆ ԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական