Այսօր Արցախն իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը․ գրել է «Հայաստան. խմբակցության պատգամավոր, սեպտեմբերի 2-ի հանրահավաքը նախաձենած Իշխան Սաղաթելյանը։
Իր հրապարրակման մեջ նա նաև նշել է.
«Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Արցախցի մայրը, սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ:
Վստահ եմ՝ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը:
Եվ այս տոկոնությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:
Վերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:
Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է»:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անց կացնելու՝ հաջակցություն Արցախի, որը հանրաքվեի միջոցով 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց անկախ։