Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ» BBC-2 ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆՈՎ

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՕԴԵԹ ԲԱԶԻԼ, (Միացյալ Թագավորություն), Թարգմ. Հ. Ծ.

Տեղեկացնելով խմբագրությանը, որ BBC-2 հեռուստակայանով ցուցադրվել է Ռաջե Օմարի «Օսմանցիները» երեքմասանոց ֆիլմը Օսմանյան կայսրության անկման մասին, անգլիաբնակ մեր հայրենակից Օդեթ Բազիլը իր տեսակետն է շարադրել ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:

Ֆիլմաշարը ոչ հայերի կողմից արդեն իսկ քննադատության ենթարկվեց այն աստիճանի, որ մարդիկ իրենց բլոգներում հարցնում էին, թե արդյոք BBC-ն կողմնապահությո՞ւն է անում եւ անաչառ չէ: Մահմեդականությունը ներկայացնելու եւ նրա ազդեցությունը պատմության վրա բացատրելու ֆիլմաշարի փորձը կարեւոր էր եւ անհրաժեշտ մեր ժամանակներումՙ ավելի ճիշտ հասկանալու այդ կրոնական ուսմունքը: Բայց այն դերը, որ Թուրքիային էր վերապահվում որպես արդիական եւ ժողովրդավարական երկրի, որը իբր կարող է միջնորդի դեր կատարել արեւելքի եւ արեւմուտքի, իսլամի եւ քրիստոնեության միջեւ ծաղրուծանակ էր: Ռաջե Օմարը պետք է իր վարդագույն ակնոցները հանի, եւ մենք բոլորս պետք է առերեսվենք իրականության հետ:

Թուրքիան ժողովրդավարակա՞ն երկիր է

Այս հարցը ուղղեք հարյուրավոր լրագրողներին, որոնք թուրքական բանտերում փտում են, նրանց հետապնդում են ամենուրեք, որովհետեւ ճշմարտությունն են ասում եւ քննադատում են իշխանություններին: Ափսոս, որ մենք հնարավորություն չունենք հարցազրույց վերցնելու բոլոր նրանցից, ովքեր ճշմարտությունն ասելու համար արդեն սպանվել են:

Կամ այս հարցը ուղղեք բոլոր այն մտավորականներին, որոնց հետապնդում են քրեական օրենքի 301 հոդվածի հատկանիշներով: Նաեւ փոքրամասնություններին ուղղեք այս հարցը: Նրանք ամեն օր են խտրականության ենթարկվում, որովհետեւ թուրք չեն:

Այսօրվա Թուրքիան իսլամը շահագործում է հօգուտ իրեն: Իսլամական երկրների հետ հարաբերություններում իրեն ներկայացնում է որպես թունդ մահմեդական երկիր, իսկ արեւմտյան երկրների հետ գործ ունենալիսՙ որպես հանդուրժող «չափավոր» իսլամական երկիր:

Իր առաջին երկու ելույթներում Օմարը, նշելով հանդերձ Թուրքիայի համար բավական հեռավոր երկրների անունները (ինչպես օրինակՙ Վիեննան), ոչ մի անգամ չնշեց հարեւան Հայաստանի անունը, որի հետ իր սահմանն արդեն 18 տարի փակ է պահում Թուրքիան: Երրորդ մասում նա շատ հակիրճ անդրադարձավ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությանը 1915 թվին եւ հարցազրույց ունեցավ պատմաբան Արա Սարաֆյանի հետ, ով անհայտ պատճառներով չնշեց (կամ նշեց, բայց թուրքական ճնշումների հետեւանքով եթեր չէր հեռարձակվել) իր հեղինակած «Օսմանյան կառավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ: 1915-1923 թ.» գրքի մասին, որն արդյունքն էր բրիտանական խորհրդարանի գրադարանում կատարված երկարամյա հետազոտությունների:

Գիրքը ճշգրիտ շարադրանքն է բրիտանական խորհրդարանում 1915-23 թվերին տեղի ունեցած քննարկումների արձանագրությունների, որոնք չեն կարող որակվել «սուտ» կամ «պրոպագանդա»:

Ավելին, եթե իսկապես անաչառ էր իր մոտեցումներում, Օմարը կարող էր իր հարցերի եւ ցեղասպանության ժխտման վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալ կարդալով 126 միջազգայնորեն ճանաչված պատմաբանների (մեծ մասամբՙ օտարներ) հայտարարությունը, որտեղ երկար ու մանրազնին ուսումնասիրություններից հետո նրանք 1915 թվին կատարվածը որակում են «ցեղասպանություն»:

Այս մասին հաստատակամորեն արտահայտվեց մի թրքուհի, որը հաճախակի ակնարկներով մասնակցում էր ծրագրին: Նա խոստովանեց, որ «մինչեւ 1915-ը հայերը կազմում էին Թուրքիայի ամբողջ բնակչության 5 տոկոսը, իսկ 1915-ից հետոՙ ընդամենը 2 տոկոսը», թողնելով հեռուստադիտողին մտորելու, թե որտեղ անհայտացավ մնացյալ 3 տոկոսը:

Հաղորդման երրորդ մասում Օմարը, խոսելով տարածաշրջանում Թուրքիայի ձեռք բերած նոր դերակատարության եւ «Արաբական գարնան» մասին, մատնանշեց դրությունները Եմենում, Եգիպտոսում, Սիրիայում եւ այլն, բայց մոռացավ (կամ, ավելի ճիշտ, նախընտրեց մոռացության մատնել) 1974 թվի Կիպրոսի հյուսիսային մասի նվաճումը Թուրքիայի կողմից, որի հետեւանքով ավելի քան 200 հազար քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին եւ իրենց ունեցվածքն էլ թալանվեց: Այս հարցը Թուրքիայիՙ Եվրոպական միության մուտք գործելու գլխավոր խոչընդոտներից մեկն է:

Ռաջե Օմարը պետք է հասկանա, որ Թուրքիայի անցյալի հզորության ու կարեւորության մասին խոսելիս, որպես անաչառ լրագրող, նա պետք է ներկայացնի նաեւ Թուրքիայի ներկա ժամանակների բացասական երեւույթները:

Հուսանք, որ Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը կստիպի Օմարին մի օր այցելել մեր հայրենիքը եւ հեռուստատեսությամբ նույնքան ոգեւորությամբ ներկայացնել նրա անցյալն ու ներկան: Բայց կայցելի՞ նա երբեւէ Հայաստան:

Նախորդ գրառումը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ, ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ, ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական