Ռուս խաղաղապահները փշալարեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, որպեսզի խոչընդոտեն ադրբեջանական «Կարմիր մահիկի» կողմից Բաքվից ուղարկված բեռների երթևեկությունը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Ադրբեջանի «Կարմիր Մահիկը» Բաքվից Ստեփանակերտ 40 տոննա ալյուրով բեռնված 2 բեռնատար էր ուղարկել: Արցախցիները ամբողջ գիշեր մնացել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, որպեսզի թույլ չտան ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախ։