Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արայիկ Հարությունյանը փորձել է բանակցել ցուցարարների հետ․ տեսանյութ

Արցախում  գործող տելեգրմյան ալիքները հաղորդում են, որ արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը դուրս է եկել կեսգիշերին Վերածննդի հրապարակում ցույցի մասնակիցների  առջև  և ասել, որ  անձամբ հոգալու է, որ գերի ընկած հայ ուսանողներին տուն վերադարձնեն։

Նա հորդորել է ցուցարարներին ցույցը դադարեցնել՝ խոստանալով առավոտյան լավ լուրեր հաղորդել։ Հարությունյանը հայտարարել է նաև, որ ադրբեջանական կողմը Լաչինով ճանապարհը կբացի և միջանցք կտա Արցախը լքել ցանկացողներին։ 

Մարդիկ դժգոհել են, որ Արայիկ Հարությունյանը չի կարողանում Արցախը ղեկավարել, հետևաբար, թող հեռանա, իրենք մենակ կպայքարեն՝ առանց իրեն։