Տիգրան Ավինյանին որեւէ մեկը չի արգելում երեկոները մշակութային դարձնել, ունկնդրել ու վայելել սեփական թիմակցի կատարումները։ Որեւէ մեկը չի արգելում նաեւ դա հրապարaկել Facebook սոցիալական հարթակում՝ ուղիղ եթերով։ Արգելք չկա նաեւ հրավերի մասով․ մարդը նախընտրական մե՜ծ սրտով կանչում է լսելու ՔՊ-ի ցուցակի 8-րդ համարի երգերը։
Այսօրվա՝ օգոստոսի 28-ի դեպքերի քրոնիկոնն այսպիսին էր․ չպարզված հանգամանքներում ժամկետային 2 զինվորի մահ, Ադրբեջանի կողմից 3 հայ երիտասարդի առեւանգման նոր դեպք։ Երեք անչափահաս էլ երեկ էին մահացել՝ ավտովթարի պատճառով։
Երաժիշտները, որոնց այսօր երեկոյան ունկնդրելու էր գնացել քաղաքապետ դառնալու անսանձ ցանկություն ունեցող Ավինյանը, կարմիր գորգի վրա են հանդես եկել։ Փողոցում՝ ասֆալտի վրա, գեղագիտությունը գնահատող իշխանավորները (Տիգրան Ժամկոչյանի «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը վկա) գորգ են փռել՝ ըստ երեւույթին մշակութային կոլորիտն ամբողջականացնելու համար։
«Ասե’ք, կանեք»․ ասում է արձակուրդից 1 ժամով աշխատանքի վերադարձող, նիստ վարող, հետո կրպակ առ կրպակ բուկլետ բաժանող Ավինյանը։
Ասում ենք՝ քարոզեք՝ առանց մեր վերքերին աղ լցնելու։
Հարցը, այո, բարոյական հարթությունում է, բայց ես լիահույս եմ, որ այն ձեզ մտորելու տեղիք կտա։
Սեւակ Վարդումյան