Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ղրիմը Ուկրաինայի մաս է, Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը․ Էրդողան

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և առաջին իսկ օրվանից խստորեն դատապարտում է այդ քայլի ոչ լեգիտիմությունը։

Մենք նաև պահպանում ենք մեր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Մենք հայտարարում ենք, որ Ղրիմը Ուկրաինայի մաս է բոլոր հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում։

 

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիեւում մեկնարկած Ղրիմի պլատֆորմի առաջնորդների III գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։