«Lego» ընկերությունը խաղային հավաքածուներ կարտադրի թույլ տեսնող կամ կույր երեխաների համար։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականն ու հավելում, որ հատուկ մշակված խաղերի միջոցով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան սովորել թվերն ու տառերը։
Խաղերը ստեղծվում են Բրալյան համակարգի մեթոդով։ Նշվում է, որ ընկերության՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ստեղծած խաղերը նախորդ տարի տրամադրվել է մի քանի դպրոցների ու փորձարկում անցել։ Պարզվել է՝ այն բավական օգնում է հաշմանդամություն ունեցող մանուկներին։
Ս․Վ․