Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղոլորտը` ավաղ-ի ենթակայությունում

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին՝ ընդամենը մի քանի տասնամյակներին Երկիր մոլորակի չորս կողմերում ծավալվող իրադարձությունները շատ հաճախ այնպիսիք էին, որ մարդիկ դրանք աննախադեպ էին որակում, անհավատալի գնահատում, անգամ աներեւակայելի հայտարարում: Դրանք ի հայտ էին գալիս մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, անկախ այն իրագործողների սոցիալական կարգավիճակից, կրոնական ու մաշկի գունային պատկանելիությունից: Մարդիկ խնդիր դիտարկեցին շրջակա միջավայրի հեռանկարային կառավարումը, արեւի էներգիայից օգտվելը, հեռակապի հնարավորությունների  բազմազանեցումը, խաղաղ գոյակցելու շանսերը… Թե ինչքանով Հայաստանը, հանձին երեք տասնամյակից ավելի գոյատեւող Հայաստանի Հանրապետության կարողացավ տեղավորվել հիշյալ գործընթացներում, կարձանագրեն ոլորտային մասնագետները, որոնցից ոմանք առանձնացնում են աստղագիտությունից մինչեւ շախմատային երեւույթը, մաթեմատիկական օլիմպիադաներում հաղթանակներն ու մարզա-մշակութային նվաճումները: Բայց ոչ երբեք` հայաստանաբնակների առօրյայում սոցիալ-տնտեսական ցանկալի բարեփոխումները, ասենք` աղբ համարվողը բազմաբնույթ հումք համարելը կամ մարդկանց տեղաշարժը հիմնավորապես կանոնակարգելը: Երբեւէ լսած չկանք, չէ՞, որ խոսվի Երեւան-Սեւանա լիճ հիմնական հանգստի գոտի ու զբոսաշրջային հատվածը քառորդ ժամում, որը 15 րոպեն է, գերժամանակակից տրանսպորտային միջոցով անցնելու հնարավորության ստեղծումից: Աղբն այրելով էներգիա ստանալը կամ 400 կմ/ժամ արագությամբ շարժով էլեկտրագնացքներն ամենուր հանդիպող փոխադրամիջոցներ են, միայն ոչ` հայերիս երկրում, որը նաեւ պետություն է կոչվում: Նման պահերին մեր հայրենակիցները տարակուսում են, թե ինչերից է խոսվում, երբ հողա-ջրա-ջերմային լավագույն պայմանների առկայության պարագայում, ներառյալ փորձառու աշխատուժը, Հայաստանի հանրապետությունում չի իրականացվում սեփական հացի հումք ցորենն արտադրելը, ընդամենը 500-600 հազար տոննա ծավալով, որն իրագործելի է ՀՀ վարելահողային ռեսուրսի հազիվ 20 տոկոսի վրա:

Ասել, թե փորձ չի արվում լուծել այն, տեղին չի լինի. ցորենի սերմեր ներմուծողներին արտոնություններ են տրվում, սահմանվում են սուբսիդավորման կանոնակարգեր, վարկեր ու գրանտներ են առաջարկվում, հողերը ջրելու վճարներում են օգնում, արդյո՞ւնքը թե հետեւա՞նքը… ՀՀ վարչապետի դժգոհությունն է պետական ապարատից, ամենատարբեր պատճառներով: Ստուգող ու վերահսկող, վերլուծող ու պատժող կառույցների պակաս էլ իշխանությունը չունի, որոնք ղեկավարում են իր թիմի անդամներն ու երդվյալ համակիրները: Իրենց օգնությունն են առաջարկում տպագիր ու էլեկտրոնային մամուլը, գործադիրից ու իշխանությունից դուրս գտնվող մասնագիտական կադրերը, միջազգային կառույցները: Հետեւա՞նքը թե արդյո՞ւնքը: Հենց միայն գյուղոլորտի հիմնական նպատակ հացահատիկի արտադրությունում 2000-ականների սկզբի մինչեւ 450 հազար տոննա արտադրության դիմաց 2022-ին արձանագրվել է 138 հազար տոննա բերք, հազիվ թե ընդամենը 30 տոկոսը:

Ինչո՞ւ հարցով լրագրողական տիրույթում հայտնված պատասխանատու պաշտոնյաներին դիմելու  փոխարեն մեր գործընկերները սովորականից հաճախ են մտահոգվում, թե ծիրան կուտե՞նք արդյոք կամ ի՞նչքան կկազմի խաղողի համախառն բերքը, կավելանա՞ արդյոք 2022-ին արտահանված 254 հազար ավտոմեքենաների քանակը 2023-ին, կունենա՞նք արդյոք աշխատատեղերի աճի նոր ռեկորդ…

Համանման հարցապնդման հնարավորությունից օգտվելով օրեր առաջ հետեւյալ հարցով գրավոր դիմեցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանին. «Կարիքն առաջանալու կապակցությամբ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն 2022թ-ին ՀՀ-ում ցորենի եւ հատիկի նպատակով եգիպտացորենի աճեցման ցանքատարածությունների վերաբերյալ. մինչեւ 0.5 հեկտար, 1-5 հա, 5-10 հա, 10-20 հա, մինչեւ 50-100 հա, նշելով մշակաբույսերի միջին բերքատվությունը»: ՀՀ վարչապետի կողմից որոշակի դրվատանքի արժանացած քաղաքացիներից մեկը լինելով, ով նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, ցանկանում էի նախարարության մասնագիտական պատասխանի մեջ փնտրել ու գտնել հատկապես այն տարածքները, որոնցում առավել արդյունվետ գյուղգործունեություն է իրականացվում: Մի բան է փոքր տարածքում գյուղտեխնիկայի ու մեխանիզատորի աշխատանքն ու վճարը, այլ բան` 50, 100, 200 հեկտարի պարագայում աշխատելն ու ակնկալիքը: Արդյունքում` միջին հեկտարից շահույթ հաշվառելիս մասնագետ ներկայացող այրերը ցորենի պարագայում արձանագրում են 150 հազար դրամ շահույթ, մրգի ու բանջարեղենի դեպքում՝ 2 մլն դրամի շահույթ: Սակայն ինչ-ինչ շարժառիթով չի ասվում, որ արդեն հիշատակված 50, 100, 200 եւ ավելի հեկտար տարածքներում հացահատիկային մշակաբույսերի աճեցման ու ստացման համար բավարար է անգամ 4-5 աշխատողի ներկայությունը, այն դեպքում, երբ միրգ-բանջարեղենի մշակման դեպքում հեկտարի վրա աշխատողների քանակը տասնյակների է հասնում: Սա այլ տեղ տանող միջավայր է, ուստի վերադառնանք մեր իրականություն:

Հարցմանս չորրորդ օրվա ավարտին էկոնոմիկայի նախարարությունից պատասխան եմ ստանում. «տրամադրվում է 2022 թ-ին ՀՀ-ում ցորենի ու եգիպտացորենի ցանքատարածությունների եւ միջին բերքատվության վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումների. ցորենի արտադրությունը` 138 հազար տոննա, եգիպտացորենը 5 հազար տոննա»:

Նշեմ, որ այս թվերն ամիսներ առաջ են հրապարակվել, անգամ թեյնիկ ու արդուկ միացնելիս են հայտնվել, որը նվազագույնս է առնչվում ՀՀ տնտեսության կայացմամբ շահառու ակտիվ քաղաքացուց սպասվող ակնկալիքներին: Որեւէ թվի ու տվյալի իսպառ բացակայությունը լրացնելու նպատակով այցելեցի արդեն հիշատակված ՀՀ վիճկոմիտե. ավաղ ընդամենը, քանզի իրենք միայն թվերի են տիրապետում, իսկ գործընթացներ իրականացնելն ու վերլուծություններ կատարելը նախարարության անելիքն է, վարչապետի բնորոշմամբ` բարեփոխումներին խոչընդոտելը: Արդյունքում ունենք հանրապետություն, որտեղ աշխատունակ բնակչության 30 տոկոսից ավելին գյուղոլորտում է ընդգրկված, ուր արդյունավետությունը պակաս շահավետ է համարվում: Թուրքիայում այս ցուցանիշը մոտ 18 տոկոս է, ՌԴ-ում` 6 տոկոս, գերզարգացած Հոլանդիայում` 2 տոկոս, Բելգիայում` 1 տոկոսից էլ պակաս:
Եվ հարցը` ո՛ւր հիշատակված երկրների գյուղոլորտի ցուցանիշները, ո՛ւր` մերը, հնչում է ինքնաբերաբար: Պատասխանն առայժմ ավաղ-ն է, որ պարտադրված ենք արձանագրել: Իսկ ընդհանուր առմամբ ժամանակը ճեղքելու փոխարեն այն շրջանցելն է հարմար դիտարկվում:

Մինչեւ ե՞րբ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Աթաթուրքի ժառանգության իրական նշանակությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Աթաթուրքի ժառանգության իրական նշանակությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական