Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

284 ԿԻԼՈԳՐԱՄ ԾԱՆՐԱՁՈՂ

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս հայ ժողովուրդ է, բայց հայ ժողովուրդն ամենեւին էլ Հայաստանի հանրապետական կուսակցություն չէ: Տարբերությունները շատ են, օրինակ, յուրաքանչյուր հանրապետականի համար երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, ով վայելում է ժողովրդի մեծամասնության վստահության քվեն, այնինչ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիների կարծիքով է այսպես: Կամՙ յուրաքանչյուր հանրապետական անվերապահորեն համաձայն է Սերժ Սարգսյանի որոշումներին, այն պարագայում, երբ Հայաստանի ամենեւին էլ ոչ բոլոր քաղաքացիներն են համաձայն նախագահի որոշումներին եւ հայտարարություններին: Օրինակՙ երբ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է», ամեն մի ՀՀԿ-ական, անշուշտ, համաձայնեց նախագահի հետ, առանց, իհարկե, նշելու, թե ովքե՞ր են ձեւավորում այդ գաղջ մթնոլորտը կամ ինչպե՞ս պետք է ձերբազատվել այդ մթնոլորտից: Բայց Հայաստանի շատ քաղաքացիների կարծիքովՙ Հայաստանի ամենամեծ խնդիրն ամենեւին էլ գաղջ մթնոլորտը չէ, արտագաղթն էլ չէ, հաճախ անտրամաբանական գնաճն ու սոցիալական տխուր պայմաններն էլ չեն, ըստ պաշտոնական թվերի` բնակչության շուրջ կեսի աղքատությունն ու դրա ծայրահեղ դրսեւորումներն էլ չեն: Երկրի ամենամեծ խնդիրն անգամ տրանսպորտի գների հնարավոր թանկացումը չէ, մշտապես «հեղափոխության» դրդող հետո լռող կամ հոգեբուժարանում հայտնվող «առաջնորդներն» էլ չեն, ոչ էլ անգամ եկող տարվանից շրջանառության մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կամ մականունավորների Ազգային ժողովը:

Հայաստանի ամենամեծ խնդիրը ծանրամարտիկին չվստահելու մեջ է: Խոսքն ամենեւին էլ մեր օլիմպիական հավաքականի ծանրամարտիկների մասին չէ, այլ մի հոգու, որը ներկայացել է որպես ծանրամարտիկ եւ հայտարարում է, թե պատրաստ է բարձրացնել, ասենք, 284 կգ ծանրությամբ ծանրաձողը: Հայաստանի քաղաքացիները նրան դեռ երբեք ծանրաձող բարձրացնելիս չեն տեսել, որպեսզի հավատան, թե կարող է, ավելին, ՀՀ քաղաքացիները չգիտեին, որ նա ծանրամարտիկ է: Հետեւաբար իրավունք ունեն նրան չհավատալու, որովհետեւ ծանրամարտիկը նա չէ, որը հայտարարում է այդ մասին, այլ նա է, ով բարձրացնում է ծանրաձողեր: Հայաստանի քաղաքացին չի հավատում… նա առհասարակ չի հավատում, գուցե հենց այս պատճառով էլ հավատում է ամեն ինչի, օրինակՙ Եհովային, բացի նրանից ու այն արժեքներից, ում եւ որոնց պետք է իրականում հավատա: Հնարավոր է, որ մայրաքաղաքի տրանսպորտի աղետալի իրավիճակն իրապես լավանա, եթե տրանսպորտի գինը սահմանվի 150 դրամ, հնարավոր է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի շահագործմամբ մի օրվանից աշխարհի ամենաապահով ծերունիները Հայաստանի քաղաքացիները կոչվեն, որոնք նաեւ կլինեն աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջիկները: Հնարավոր է, որ աշխարհում Արցախի շուրջը ձեւավորված տրամադրությունները բավականաչափ հայանպաստ են, որ պատերազմ երբեք չի լինելու, որ Սերժ Սարգսյանն իրապես ունի ժողովրդի մեծամասնության քվեն, որ Մաքսային, այնուհետեւ Եվրասիական միությունում մեզ սպասում են գրկաբաց ու մեզ համար արդեն իսկ նախապատրաստել են փափուկ եւ ապահով մի բարձ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացին ոչ թե չի ցանկանում, որ հենց այսպես լինի, այլ չի հավատում, որ հենց այսպես է:

Իսկ հավատալու համար պետք է ծանրամարտիկը գոնե մեկ անգամ եւ հրապարակային բարձրացնի ծանրաձողը, թեկուզ չլինի 284 կգ, այլ ավելի թեթեւ: Օրինակՙ մի քանի տարի առաջ Հայաստանի քաղաքացին չէր հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում իրոք ֆուտբոլիստներ էին հավաքված, որոնք կարող են հաղթել, ինչպես ասում էին իրենք: Այսօր ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք հերոսներ են, որովհետեւ ՀՀ քաղաքացիները նրանց հավատացին, որովհետեւ նրանք սկսեցին ավելի քիչ խոսել եւ ավելի շատ ֆուտբոլ խաղալ, հաղթել:

Ուրեմն մեր երկրի ամենամեծ խնդիրը հավատի բացակայությունն է, մենք չենք հավատում միմյանց, համայնքապետին, ոստիկանին, դատարանին, կրոնավորին, բանկիրին, կառավարությանը, զինվորական հրամանատարին, լրագրողին, բժշկին, խորհրդարանին, խորհրդարանի առջեւ փող մուրացող ծեր կնոջը, նախագահին, անգամ թատրոնի` սերիալում նկարահանվող վաստակավոր արտիստ դերասանին: Չենք հավատում մեր ծանրամարտիկին, որովհետեւ նա չի բարձրացրել ոչ մի կիլոգրամ, դեռ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ»

Հաջորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ԻՆՏԵԳՐԱՅԻՆ ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆՙ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՅՑԻ ԵՎ ՎԻԵՆՆԱՅԻ ՈՒ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ԻՆՏԵԳՐԱՅԻՆ ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆՙ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՅՑԻ ԵՎ ՎԻԵՆՆԱՅԻ ՈՒ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական