Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՖՐԻԿՅԱՆ ՍԱԼԵՐԸ ՄԻ ՕՐ ԿՇԱՐԺՎԵՆ

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի տարածքում ամենամահաբեր երկրաշաշարժը եղել է 983 թվականին, Դվինում, որին զոհ է գնացել 120 հազար մարդ: Աշխարհի մասշտաբով ամենամահաբերը 1556 թվականի Չինաստանի երկրաշարժն էր` 830 հազար զոհով: Այս թվերը սարսափելի են: Աշխարհը սրանց կողքին բազմաթիվ մարդկային կյանքեր խլած տարբեր ուժգնության անհամար երկրաշարժերի վկան է եղել: Ու այս երկրաշարժերից դարեր անց էլ, երբ թռիչքային զարգացումներ են եղել մեր կյանքում, գիտությունն աննկարագրելի գյուտեր ու նոր տեխնոլոգիաներ է հայտնաբերել, երկրաշարժի հավանականության կանխատեսումը մի քանի միլիմետրով էլ չի առաջացել: Այո, կան մի քանի տասնյակ նշաններ եւ մեթոդներ, որոնք համադրելիս կարելի է ասել` երկրաշարժ կարող է լինել, բայց երկրագնդի ընդերքի սեյսմիկ լեզուն առայժմ վերջնականապես հասկանալ եւ մարդկանց ժամանակին զգուշացնելու առումով դեռեւս անհնար է հասկանալ: Ու քանի որ մենք գտնվում ենք սեյսմիկ վտանգի տեսակետից աշխարհի ամենավտանգավոր գոտիներից մեկում, եվրասիական եւ աֆրիկյան սալերի խզվածքի վրա, ապա ոչ ոք եւ երբեք չի կարող ասել, թե երբ այդ սալերն ավելի մեծ թափով կտատանվեն, մահ սփռելով իրենցից վերեւ գտնվող ամենատարբեր բնակավայրերում:

Կարծում եք` այս մասին միշտ եւ բոլո՞րն են հիշում Հայաստանում: Վերջին 100 տարում մեր տարածքում 9-10 մագնիտուդ հզորության 4 հզոր երկրաշարժ է եղել, առաջինըՙ 1920 թվականին ներկայի Գյումրիի տարածաշրջանում, վերջինը 1988-ի Սպիտակի երկրաշարժն էր:

Մեզ մոտ շենք-շինություններն այդպիսով պետք է կառուցվեն ոչ թե 7 բալ սեյսմակայունությամբ, ինչպես որ շատ տեւական ժամանակ կառուցում էին, այլ 9-10 բալանոց սեյսմակայունությամբ: Հիմա ասվում է, որ նոր կառուցապատումները հենց այդ հաշվարկով են արվում: Այնուամենայնիվ անցյալի վախը թույլ չի տալիս վստահել այդ հաշվարկներին: Երեւանում շատ գործոններ կան, որոնք կսաստկացնեն աղետի ներգործությունը եւ երկրաշարժի ժամանակ չեն նպաստի մարդկանց տարհանմանը, ավելի մեծ թվով կյանքերի փրկությանը: Այ այս ուղղությամբ պետք է մտածեն Երեւանի ու երկրի ղեկավարները:

Էկոլոգ Կարինե Դանիելյանը մեր քաղաքի սեյսմավտանգ խնդիրներից է համարում կանաչ տարածքների կրճատումը` բնական լանդշաֆտների վերացումը, Երեւանի կիսանապատացումը, երկու հեղեղատարների` Գետառի եւ Հրազդանի կառուցապատումը, կետային կառուցապատման հետեւանքով շենքերի, այդ թվում` մանկական հիմնարկների անվտանգության տարածքների կրճատումը: Նա թվում է բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնց շուրջը կառուցված եւ կառուցվող այսպես կոչված էլիտար շենքերը խեղդել են նրանց, բնական աղետից խուսափելու ոչ մի շանս չթողնելով երեխաներին. նախ ` այդ բազմահարկերը կթափվեն դպրոցների վրա, եւ երկրորդ` երեխաների տարհանման համար համարյա միջանցքներ չեն թողնված: Մի խոսքով` կետային կառուցապատումները Երեւանը դարձրել են ինքնասպանների քաղաք: Նույն կերպ նեղ փողոցները, որոնք եւս ամսեամիս ծանրաբեռնվում են կետային կառուցապատման սուբյեկտ էլիտարներով, տարհանման հնարավորություն չեն տալու բնակչությանը` սեյսմիկ վտանգի պարագայում արագորեն լքել սեյմիկ տարածքը:

Իհարկե, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բոլորից լավ գիտե եւ թվում է վտանգները` նշելով, որ երկրաշարժ միշտ էլ կարող լինել, սակայն նա հարցերին մոտենում է օրեցօր իր հնարավորությւոնները մեծացնող նախարարության կառուցվածքները տեխնիկապես ավելի զինելու եւ հզորացնելու տեսակետից: Նախարարությունը սեյսմիկ ռիսկերը դիտարկելու համար ունի 149 դիտարան, 24 հորատանցք:

Փրկարար ծառայություն եւ 4 հազար հրշեջ-փրկարար եւս ունենք, ճապոնացիների նվիրած 28 հրշեջ-փրկարար մեքենաները սպասարկում են բնակչությանը, իսկ մեր ճգնաժամային կառավարման կենտրոնն աշխարհում լավագույններից է (մոտակայում ճգնաժամային կառավարման կենտրոններ կունենանք մարզերում): Մեր ՃԿԿ-ում 45 մարդ է աշխատում: «9-11» ծառայություն էլ ստեղծեցինք, պատկերացրեք` վերջինս այս տարվա առաջին 9 ամիսներին մոտ 8 հազար զանգ է ստացել:

Երիցյանը նաեւ կարեւոր է համարում պետական պահուստների` սեյսմիկ վտանգի պարագայում նախատեսվող 1-2 ամսվա պաշարը, այն 537 բժշկի առկայությունը, որոնք վերապատրաստվել են աղետների համար: ՀԱԿՊ անդամ երկրների հետ համատեղ աղետների կառավարման տարածաշրջանային կենտրոն է ստեղծվելու, Ստեփանավանի օդանավակայանն է ռուս գործընկերների օգնությամբ համալրվելու աղետների դեպքում խիստ անհրաժեշտ ծանր ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով, ու դեռ այս դեպքում երրորդ երկրներին էլ կկարողանաք օգնել աղետի դեպքում:

Այս բոլորն ասվում էր երեկ, Ազգային ժողովի անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի ու նրա նախագահ Կորյուն Նահապետյանի կազմակերպած «Աղետների ռիսկերի նվազեցման, վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը ՀՀ-ում» խորհրդարանական լսումների ժամանակ:

Մի քանի դիտարկում էլ պատգամավոր Թեւան Պողոսյանն արեց: Հայաստանի պարագայում խոսքը մոտավորապես 110 տեսակի աղետի մասին, որոնց մեջ երկրաշարժից բացի քիմիական, ատոմակայանի հետ կապված, սողանքների, համաճարակների նոր ձեւերի եւ բազմաթիվ այլ աղետներն են: Աղետների երաշխավորված կանխման համակարգին ուղղված մարտահրավերները բազմաթիվ են` սկսած պետկառույցների արդյունավետ եւ համակարգված գործունեությունից, տեխնածին վտանգներից, բնական ռեսուրսների ճիշտ կառավարումից, ապահովագրական թերի համակարգից, հետազոտությունների ոչ բավարար մակարդակից, օրենսդրական բացերից` մինչեւ ԶԼՄ-ների դեր: Նրա կարծիքով Հայաստանի բյուջեն պետք է աստիճանաբար իր վրա վերցնի այն ծախսերը, որոնք ԱԻՆ-ը առայժմ կրում է իր միջազգային գործընկերների հետ համատեղ:

Հիշեցնելով, որ Հայաստանի բնակչության կեսը սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող Երեւանում եւ Արարատյան դաշտում է ապրում` ԱԻՆ «Գառնի» գիտահետազոտական կենտրոնի պետ Լիոն Հախվերդյանը նշեց, թե երկրաշարժերի եւ աղետների կանխարգելման հարցը մեզ համար առանցքային է դառնում, իսկ 1977-82 թթ. կառուցված Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հնարավություն ունի կենտրոնացնելու տարածքի սեյսմիկ տեղեկությունները եւ դառնալու երկրաշարժերի միջազգային կանխարգելման կենտրոն:

Նախորդ գրառումը

ՄՐՑԱԽԱՂԻ ԵԼՔԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՎՃՌՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍ, ԻՍԿ ԹԵ ԻՆՉ ՈՒ ՈՆՑ` ԴԵՌ ԿԱՍԵՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

NASA-Ի ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՅՍ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ ԱՍՏՂԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԲՌՆԿՈՒՄԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական