Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պրիգոժինի ինքնաթիռը խոցել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը․ Finance Times

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ վթարված Embraer ինքնաթիռում եղել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։

Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, գրում է Finance Times-ը։

Տվերի մարզում ինքնաթիռի կործանման վայր են ժամանել փրկարարները։

Ըստ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ օդանավում եղել է Եվգենի Պրիգոժինը։ Փրկարարները կործանված ինքնաթիռի բեկորների տակից հանել են յոթ մարդու դի․  հայտնել են Բոլոգովսկի շրջանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ տասը մարդ։