Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղդամի ճանապարհը չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին, հենց փոխարինեց, նշանակում է՝ Արցախի վերջն է լինելու․ Դավիթ Բաբայան. Tert.am

23/08/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական մամուլը գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, թե որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ առևտուրն այդ ճանապարհով լինելու է մասնակի, այնտեղով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, հետևաբար, տեղյակ չէ, թե օրակարգում ինչ հարցեր են եղել։Միևնույն ժամանակ Դավիթ Բաբայանը նշեց, որ բացմիցս հայտարարել են, որ Աղդամի ճանապարհը չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին։ Նա ասաց, որ Բերձորի միջանցքը ոչ միայն լոգիստիկ նշանակություն, այն քաղաքական, իրավական կարգավիճակ ունեցող տարածք է, որտեղ մարդկանց և բեռնատարների մուտքը պետք է ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։«Հիմա, եթե Աղդամի ճանապարհը փոխարինվում է Բերձորի միջանցքով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետևանքներ է  ունենալու։ Հետագայում ինչ- որ պատճառներով միգուցե գործարկվի Աղդամի ճանապարհը, բայց չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին, հենց փոխարինեց, նշանակում է՝ չի լինելու Բերձորի միջանցք, Արցախի վերջն է լինելու։ Արցախը կտրված է լինելու արտաքին աշխարհից և Հայաստանից»,- համոզմունք հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։Աղդամի ճանապարհի բացմանը զուգահեռ շրջանառվում են նաև տեղեկություններ, թե առաջիկա օրերին ադրբեջանական Բարդա քաղաքում հանդիպում է սպասվում Արցախի մերձիշխանական խմբի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։  Այս հարցի վերաբերյալ էլ Բաբայանը տեղեկություններ չունի։Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն հանդիպումներին, բայց խնդիրը ձևաչափի և քննարկվող հարցի մեջ է։«Եթե Ադրբեջանը դա դիտարկում է որպես ներադրբեջանական երկխոսություն, մեզ համար ընդունելի չէ, որովհետև ինչ հարց պետք է մեզ հետ քննարկեն։ Մենք իրենց հետ պատրաստ ենք հումանիտար հարցեր քննարկել։ Եթե սկսեն վերինտեգրացիայի հարց քննարկել, Արցախի պետականության ապամոնտաժում, նման հարցեր չենք կարող քննարկել, ավելի լավ է այստեղից դուրս գաս, քան մնաս իրենց տարածքում։ Ցանկացած ողջամիտ մարդու համար այս քայլն ավելի ընդունելի է։ Այլընտրանքը սա է, թող ոչ ոք դեմագոգիայիով չզբաղվի»,-ընդգծեց նա։Արայիկ Հարությունյանի խորհրդականի կարծիքով՝ Արցախը հիմա երկու  ճանապարհ ունի․ կամ պայքարում ենք կամ դուրս ենք գալիս Արցախից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսասատնի ԱԴԾ-ն Ուկրաինա տեղափոխվող 100 սրբապատկեր է հայտնաբերել

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական