Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ուզբեկստանի նախագահն Ադրբեջանում է, նա կայցելի նաև օկուպացված Շուշի և Վարանդա

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պետական ​​այցով Ադրբեջանում է. հայտնում է Report-ը։

Նախագահ Շավքաթ Միրզիյոևին և նրա կնոջը՝ Զիրոաթոն Միրզիյոևային, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետն ու  փոխարտգործնախարարը։

Այցի ծրագրին համապատասխան՝ Բաքվում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով։ Նախատեսվում է համատեղ այց օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներ։