Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch-ին

Caucasus Watch պարբերականին տված ծավալուն հարցազրույցում ոչ միայն ներկայացրել եմ իրավիճակն Արցախում, այլև խոսել  եմ հնարավոր սցենարների, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների մասին ու նաև այն մասին, թե  մենք ինչին պետք է պատրաստ լինենք. տեղեկացնում է Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է 3 կարևոր գործոնները, որոնց շուրջ տեղի է ունեցել հարցազրույցը.

Առաջին՝ դիմադրելու և մեր իրավունքների համար պայքարելու ցանկությունը պետք է ավելի հստակորեն ձևակերպվի՝ և՛ մեր ներքին ճակատը համախմբելու, և՛ աշխարհում մեզ ավելի հստակորեն դիրքավորելու համար:

Երկրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ստատուս քվոյի վերափոխմանը և պատրաստ լինենք նոր սպառնալիքներին դիմակայելու և նոր հնարավորություններից օգտվելու։

Երրորդ՝ Ալիեւը այս պահին փորձում է առավելագույնն ստանալ կարճաժամկետ հեռանկարում՝ չմտածելով երկարաժամկետ ապագայի մասին: Իսկ ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 20 տարի հետո: Երկիրը, որը բացառապես կախված է նավթի ու գազի եկամուտներից, շուտով կարող է հայտնվել բազմակողմանի ճգնաժամի առջև:

Կարևոր է մարդկանց և ռեսուրսները համախմբել կենսունակ և իրականանալի սցենարների շուրջ: Պատրաստ լինելով վատագույնին՝ մենք միաժամանակ պիտի ձգտենք ամեն ինչ անել դրանք կանխելու համար:

Հարցազրույցն ամողջությամբ հասանելի է այստեղ`Ruben Vardanyan: No Matter What, There Will Be Resistance