Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իտալիայում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Իտալիայի առողջապահության նախարարությունը 12 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, աֆրիկյան «Ներոն» անտիցիկլոնի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարել։

Ցիկլոնը հանգեցրել է Ապենինյան թերակղզում ջերմաստիճանի կտրուկ աճի։

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ Հռոմում և Ֆլորենցիայում օդը կարող է տաքանալ մինչև 38 աստիճան։ Փորձագետների կարծիքով՝ այս թվերը կարող են ռեկորդային դառնալ օգոստոսի համար։