Ուկրաինայի զինված ուժերի երեք գրոհային խմբեր այս գիշեր Զապորոժիեի ուղղությամբ՝ Վերբովե գյուղի մոտ, փորձել են ճեղքել ռուսական պաշտպանությունը, սակայն ոչնչացվել են. հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Բալիցկին։
ՌԴ ՊՆ-ից էլ հայտնել են. «Մոսկվայի ժամանակով ժամը 08:16-ին Կիևի ռեժիմի կողմից ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Իստրա շրջանում ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»։«Ռիա նովոստին» ավելի վաղ հաղորդել էր, որ Մոսկվայի ժամանակով 06։50-ի սահմաններում Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ է խոցվել։