Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԿԽՄԿ-ն կոչ է անում հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումն Արցախ

ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական էջում։

«1992 թվականից ներկա լինելով Հարավային Կովկասում՝ ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել մարդասիրական հարցերի լուծմանը»։

Դեղորայքի վերջին առաքումը Արցախ եղել է հուլիսի 7-ին, մինչդեռ սննդինը` հունիսի 14-ին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: