Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Հայկական ավիաուղիներ»-ը գործարկել է Երևան- Բաթում-Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», – նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրությունում։