Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ սարսափելի և անմարդկային եմ համարում Արցախում տիրող իրավիճակը. Նուբար Աֆեյան

Հայտնի ձեռներեց, կենսատեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Արցախում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին:

«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ես սարսափելի և անմարդկային եմ համարում Արցախում տիրող իրավիճակը», – X սոցկայքի միկրոբլոգում գրել է Աֆեյանը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ երեկ հրապարակված զեկույցը, ըստ որի, Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործում արցախցիների նկատմամբ: