Օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ երեք ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել են Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող գործողությունները, սահմանային անվտանգությունը, ռուս-ուկրաինական ճգնաժամը և հացահատիկային միջանցքը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Թուրքիայի ԱԱԽ-ը կգնահատի Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունները, որի քննարկման մասին սակայն հանդիպումից հետո ոչ մի հայտարարություն չեղավ: